Հայտնաբերվել է Տու-154-ի սև արկղը
TASS գործակալությանը ուժային կառույցներում հայտնել են ,որ ջրասուզակները Սև ծովում՝ ՌԴ ՊՆ Տու-154 ինքնաթիռի աղետի վայրում, հայտնաբերել են բորտային ինքնագրիչներից մեկը։ «Որոնողական աշխատանքների ընթացքում օդաչուական խցիկի տակ հայտնաբերվել է սև արկղերից մեկը։ Առաջիկայում այն դուրս կբերվի ջրից:Վթարի վայրում հայտնաբերվել է երեք զոհի դի և մեծ քանակությամբ մնացորդներ»,-ասել է աղբյուրը։
