Հենրիխ Մխիթարյանն իր խփած գոլի և հաղթանակի մասին
«Իրականում կարծում էի, որ գնդակը կհայտնվի իմ առաջ, սակայն թիկունքումս մնաց, և միակ բանը, որ կարող էի անել, այդ կերպ փորձելն էր: Հիմիա առավել լավ եմ և ուրախ եմ խաղադաշտ վերադառնալու, «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի համար: Կփորձեմ առավել հաջող հանդես գալ հաջորդ խաղին»,- Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է Պրեմիեր լիգայում իր երկրորդ գոլի մասին:
