ՊՆ-ն 17 միլիոնի մեդալներ է պատվիրել
Պաշտպանության նախարարության և «Մակսիմ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագիրի համաձայն , այդ ընկերությունը 17 միլիոն 40 հազար դրամով մեդալներ է մատակարարել նախարարությանը: Այս մասին նշված է Կառավարության կայքում` մեկ անձից կատարվող գնումների բաժնում ՊՆ-ն պատվիրել է 500` Մարշալ Բաղրամյան, 1000` Ծովակալ Իսակով, 500` Գարեգին Նժդեհ, 500` Անդրանիկ Օզանյան, 700` Վազգեն Սարգսյան, 200` Ռազմական համագործակցության համար և 150 հատ` Մարտական հերթապահության համար 2-րդ աստիճանի մեդալ,որոնք հիմնականում պատրաստված են եղել ոսկեպատ մետաղից:
