Չի բացառվում՝ լինեն նոր կրճատումներ . Արմեն Ամիրյան

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդրադառնալով մշակութային ոլորտի խնդիրներին,  անդրադարձավ նաև նախարարության մինչ այժմ ամենաքննարկված ու քննադատված՝ պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտին: «Պատմամշակութային հուշարձանների վերականգնման համար տարեկան հատկացվում է 250 մլն դրամ, մինչդեռ ունենք 24000 հուշարձան, ուստի 2017-ին միայն 7 հուշարձան կվերականգնվի: Հուշարձանների շուրջ կարող են կառուցվել հյուրատներ, փոքրիկ խանութներ, միաժամանակ մշակվում են նախագծեր՝ ինչպիսին պետք է լինեն զբոսաշրջիկների համար նախատեսվող անցուղիները, որովհետև գաղտնիք չէ այն, որ լավագույնս պահպանվում են համայնքային նշանակության այն հուշարձանները, որոնք կարողանում են այցելուների հոսք ապահովել»,- ասաց Արմեն Ամիրյանը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում անցկացված աուդիտին ու դրա արդյունքներին անդրադառնալով նախարարը նկատեց. «Անցկացվել է աուդիտ, որը փաստել է ֆինանսական չարաշահումների մասին: Ներկա տնօրեն Վլադիմիր Պողոսյանն այժմ հիվանդանոցում է և բուժման կուրս է ստանում, հետևաբար՝ այս պահին մենք իրավունք չունենք նրան ազատելու: Կային ֆինանսական չարաշահումներ, որոնց արդյունքում, հավաստիացնում եմ, որ արժի ստորագրել հեռացման այդ հրամանը»: Նախարարը նշեց, որ աուդիտներ են սպասվում բոլոր ՊՈԱԿ-ներում, որոնց արդյունքում, չի բացառվում՝ լինեն նոր կրճատումներ: Կինոոլորտի խնդիրներին անցնելով, նախարարը հայտարարեց՝ կլինեն փոփոխություններ,  որոնք առավելապես կառավարման մոդելի այլընտրանքային մոտեցումներ կկրեն: Կստեղծվի  կինոարտադրող  ընկերությունների տնօրենների խորհուրդ, որի ղեկավարմամբ, ինչպես նաև ֆինանսատնտեսական հարցերի  տնօրինությամբ կզբաղվի համապատասխան ընտրված մասնագետը:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am