Նախկին մարզպետը եղբորը «դեմ է տվել»
Իշխանությունն արդեն գծում է նախընտրական քարտեզը եւ տարածքային ցուցակներն է ձեւավորում։ Մեր տեղեկություններով Արագածոտնի մարզի, այսինքն ընտրատարածքի թեկնածուների մեծ մասի անունները արդեն հայտնի են։ Ռեյտինգային ցուցակում կլինեն նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանը, Արագած Ախոյանը, ՀՀԿ-ականներ Մնացական Մնացականյանը, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, ինչպես նաեւ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հովանավորյալ գեներալ Նվեր Թորոսյանը։ Մեզ հայտնի է դարձել ,որ ցուցակը համալրել է նաև ՀՀԿ կառույցը ղեկավարող նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը,այլ խոսքով ասած նախկին մարզպետը եղբորը «դեմ է տվել»:
