Սերժ Սարգսյանը ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ասել է, թե Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը կարող են ժամանակավոր համաձայնագիր ստորագրել:Սերժ Սարգսյանը պատմել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման մասին: «Իրանի նախագահը հայտնել է իր հետաքրքրվածությունը ԵՏՄ-ի հետ ժամանակավոր համաձայնագիր կնքելու հարցում, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ստեղծման: Հայաստանն ակտիվ նպաստում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը: Հայաստանը ԵՏՄ-ի միակ անդամն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, կենտրոնանում է տրանսպորտի և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման վրա»,- ասել է նա։
