«Ծանրակշիռ քայլ հետագա ինտեգրման ճանապարհին»
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե Հայաստանը վստահ է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության ընդունումը կնպաստի ինտեգրման գործընթացին և թափանցիկ կդարձնի մաքսային գործընթացները: «Մաքսային օրենսգրքի ընդունումը ծանրակշիռ քայլ է հետագա ինտեգրման ճանապարհին, քանի որ այն ուրվագծում է ամբողջ տնտեսական միության տարածությունում անցումը միջազգային մաքսային կարգավորման: Կարևոր է, որ նոր օրենսգրքով սահմանվեն առաջադրեմ, միջազգային չափանիշներին համապատասխան մոտեցումներ»,- հայտարարել է ՀՀ նախագահը:
