Ղրղըզստանը հրաժարվել է ստորագրել ԵՏՄ-ի մաքսային օրենսգիրքը
Ղրղըզստանը հրաժարվել է ստորագրել ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ավելի վաղ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել էր, որ բացասական պահերը «ժամանակ առ ժամանակ գերակշռում են» ԵՏՄ երկրների համագործակցությունում, ինչը վատ է անդրադառնում հանրապետության ինտեգրացման վրա։ «Բոլոր ներկաները ստորագրել են բոլոր փաստաթղթերը, բացի երկուսից: Օրակարգի առաջին հարցը՝ Եվրասիական տնտեսական միության առևտրային քաղաքականության զարգացման մասին հայտարարությունը, ստորագրել է երեք երկիր, Ղրղըզստանը չի ստորագրել: Երկրորդ փաստաթուղթը Մաքսային օրենսգիրքն է: Երեք երկիր ստորագրել է, Ղրղըզստանը չի ստորագրել Մաքսային օրենսգիրքը»,- ասել է Սարգսյանը:
