Սև ծովում հայտնաբերվել է «Տու-154»-ի ֆյուզելյաժը
Ջրասուզակները հաստատել են, որ Սեւ ծովի հատակում հայտնաբերված օբյեկտը կործանված Տու-154 ինքնաթիռի ֆյուզելյաժն Է: Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռի բեկորները գտնվում են ափից 1 մղոն հեռավորության վրա՝ 27 մ խորությունում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:«Ջրասուզակները հետազոտել են սոնարի կողմից հայտնաբերված օբյեկտը եւ համոզվել, որ այն կործանված ինքնաթիռի կորպուսն Է: Այժմ այն ջրից դուրս բերելու տարբերակներ են մշակվում»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Ինչպես նշվում է՝ փրկարար ծառայությունները շարունակում են որոնել ինքնաթիռի բեկորներն ու զոհերի մարմինները։ «Ջրասուզակները հայտնաբերել են 4 բեկոր, որոնցից մեկն ունի մոտ 4 մետր երկարություն: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը խիստ վնասված Է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
