Հայաստանում գործելու է էլեկտրոնային միասնական տոմսային համակարգ
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` հաջորդ տարվանից Հայաստանում էլեկտրոնային միասնական տոմսային համակարգ կգործի:Այս մասին Ժողովրդական արվեստի թանգարանում ասացՄշակույթի նախարարն իր տարեվերջյան ասուլիսում: Ամփոփելով տարին՝ նախարարը հատ առ հատ անդրադարձ կատարեց ոլորտի գրեթե բոլոր խնդիրներին: Խոսելով էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ այդ համակարգը հնարավորություն կտա բացառել ստվերային տոմսաշրջանառության մասին զրույցները: «Տոմսերի վաճառքի գործընթացը լինելու է բաց և թափանցիկ: Այն վերահսկելու է պետական եկամուտների տեսչությունը: Հնարավոր կլինի առցանց դիտել, թե օրվա որ ժամին, որ տոմսարկղում ինչ տոմս է վաճառվել»,-ասաց Արմեն Ամիրյանը:
