Մշակույթի նախարարությունում սպասվում են կրճատումներ
Այսօր Ժողովրդական արվեստի թանգարանում տեղի ունեցավ Մշակույթի նախարարի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը: Պատասխանելով լրագրողների հարցին՝ ի՞նչ կրճատումներ են նախատեսված նախարարությունում, Արմեն Ամիրյանը պատասխանեց, որ կրճատումները կլինեն՝ մոտավորապես 20%-ի չափով: Այնուհետև տեղեկացրեց, որ իրենք զբաղվում են մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի հարցով: «Երկու խնդիրներն էլ համարում եմ լուծված, հատկապես: Պարզապես թույլ տվեք չշտապել ու առաջ չանցնել ժամանակից:Հարցերը լուծվելու են երկուստեք»,- ասաց նախարարը:
