Տարվա կարևոր իրադարձությունն ու փոփոխությունները

Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարին,  ԱԺ  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, թե 2016-ը համակարգային փոփոխության տարի էր: «Ընտրական նոր օրենսգրքի ընդունման առումով, տարին փոփոխությունների տարի էր՝ այն աշխուժություն մտցրեց քաղաքական դաշտում: Գիտակցելով, թե չգիտակցելով ԸՕ-ի դերը`մարդիկ տեսնում են, որ կա հնարավորություն ընտրությունների միջոցով Հայաստանում բան փոխել: Ուզում եմ շեշտել, որ այս համակարգային  փոփոխություններում Դաշնակցության դերակատարությունն էական է»,- ասաց Աղվան Վարդանյանը: Աղվան Վարդանյանն այս տարվա համար առանձնացրեց ևս մեկ կարևոր իրադարձություն՝ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումը. «Որքան էլ անկեղծ, հուսահատ լիներ այդ քայլը, ես կարծում եմ, որ դա ապրիլյան պատերազմի ընթացքում մեր ազգի համախմբվածությունը կոտրելուն էր ուղղված, որն ուղղորդվել է դրսի ուժերի կողմից»։ Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ-ի քաղաքական համագործակցությանը`  նշեց, որ այդ համաձայնագրի հիմքում դրված են մեր երկրին հուզող ներքին ու արտաքին բոլոր խնդիրները: Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ ասաց. «Այս նոր համակարգի պայմաններում որքան մեծ լինի Դաշնակցության կշիռը,  ներկայացվածությունը խորհրդարանում, այնքան մեր երկրում ներքին կայունություն կապահովիի, զարգացման ռեալ նախադրյալներ կստեղծվեն, երշխավորված կլինի մեր երկրի, Արցախի անվտանգությունը, օտար միջամտությունները նվազ կլինեն կամ  հակազդեցություն կստանան։ Ուզում ենք, որ մեր քաղաքական ուժերը գիտակցեն, որ  Դաշնակցության պնդմամբ էր, որ Սահմանադրությամբ ամրապնդվեց, որ ընդդիմությունը պետք է խորհրդարանում ունենա տեղերի 30 տոկոսը, քանի որ մենք գիտակցում ենք, որ առանց ըննդիմության ռեալ ներկայացվածության, առանց հակազդեցության հնարավոր չէ երկիրը զարգացում ապրի»։

դիտվել է 28 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am