«Տու-154» ինքնաթիռում է եղել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախին աջակցած բարեգործը
«Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, քաղակտիվիստ, իր մարդասիրական ծրագրերով հայտնի Ելիզավետա Գլինկան, որը հայտնի էր բժիշկ Լիզա անունով, եղել է Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռում: Նա ուղեկցում էր մարդասիրական բեռը, որը նախատեսված էր Լաթաքիայի Տիշրին համալսարական հոսպիտալի համար: Գլինկան ռուս հայտնի բարեգործ էր: Նրա գործունեության հիմնական ոլորտը ռազմական հակամարտություններից տուժածներին օգնելն էր: Տեղեկացնենք, որ նրա հիմնադրամն նաև օգնություն է տրամադրել Արցախին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Օրեր առաջ 54-ամյա բարեգործն իր գործունեության համար ՌԴ պետական պարգևի էր արժանացել:
