Ту-154 ինքնաթիռը ընկել է Սեւ ծով թռիչքից 7 րոպե անց. մանրամասներ
ՌԴ ՊՆ Ту-154 ինքնաթիռը ճշգրտված տվյալներով՝ ընկել է Սեւ ծովում՝ թռիչքից մոտավորապես 7 րոպե անց,ափից 5 կմ հեռու, 50-100 մ խորության վրա՝ Անապային մոտ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր RIA Novosti-ն՝ ՌԴ ՊՆ-ի հղումով, Ադլերի օդանավակայանից պլանային թռիչք իրականացնելիս ռադարների էկրաններից թռիչքից 20 րոպե անց անհետացել էր «Տու-154» ինքնաթիռը: Ինքնաթիռում գտնվել է 83 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: Ինքնաթիռում եղել են զինծառայողներ, նաև ռուսական «Առաջին ալիքի» և «Զվեզդա» հեռուստաալիքի մի քանի լրագրող:
