Հրաչյա Հարությունյանին սպառնացել են, որ կմորթեն. ինչ են պատմում հարազատները

Հրաչյա Հարությունյանի ընտանիքը լրատվամիջոցներից է տեղեկացել, որ նրան Հայաստան արտահանձնելու գործընթացի հետ կապված խոչընդոտներ են ծագել։ Նշենք, որ այդ մասին օրերս հայտարարել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ իր տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայտնելով, որ նրա դեմ քաղաքացիական հայցեր կան, և կոնվենցիոն հիմքերի տեսանկյունից դա դիտարկվում է որպես Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու խոչընդոտ։ Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հրաչյա Հարությունյանի կնոջ հոր՝ Վիկտոր Մարտիրոսյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ իրենց համար դա ևս անակնկալ էր, քանի որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն՝ մինչև այս տարվա ավարտը Հրաչյա Հարությունյանը պետք է լիներ Հայաստանում և այստեղ շարունակեր կրել իր պատիժը։ Այս կապակցությամբ նրանք փորձել են տեղեկատվություն ստանալ հենց Արփինե Հովհաննիսյանից, սակայն աշխատակիցը պատասխանել է, որ նա տեղում չէ։ «Ստիպված զրուցեցի նրա մամուլի խոսնակի հետ, ով ասաց, թե մենք ամեն ինչ անում ենք, բայց Ռուսաստանն իր պայմաններն է առաջ քաշում, որ երկրորդ անգամ պետք է դատ լինի, քանի որ վթարի հետևանքով մահացածների ընտանիքի անդամները նրա դեմ քաղհայցեր են ներկայացրել՝ պահանջելով գումարային փոխհատուցում, որ Հրաչյա Հարությունյանը պետք է հատուցի։ Ես այդ աղջկան հարցնում եմ, ասում եմ, թե Հրաչը ո՞րտեղից պիտի հատուցի, որտեղից նրան գումար, որ վճարի, եթե նա գումար ունենար, ապա ինչու էր գնում Ռուսաստան աշխատելու՝ իր երեխայի գերեզմանը սարքելու համար, հենա չէր գնա ու այդ փորձանքն էլ մեր ընտանիքի գլխին չէր գա։ Ես իրանց ասեցի, որ դուք, ուրեմն պետություն չեք, եթե պետություն լինեիք, ապա Արցախի հերոս Հրաչյա Հարությունյանը շատ վաղուց կլիներ Հայաստանում։ Էդ աղջիկը ինձ ասում է ՝ դե մենք ինչ անենք, մենք ոչ մի բան չենք կարող անել, ես էլ պատասխանեցի, որ դուք ոչ աշխատող եք, ոչ էլ պետություն, ձեր քաղաքացիներին մրջյուն եք սարքել ու տրորում եք։ Այսինքն սրանք վախկոտի նման նրանց ասած ամեն մի բառը կատարու են։ Ադրբեջանը հանցագործ Ռամիլ Սաֆարովին երկու միլիարդ դոլար տվեց, բերեց հերոսացրեց, որ էնի կացինով մարդ էր սպանել , բայց Հրաչյա Հարությունյանը հո էդպես չի արել, չէ որ դժբախտ դեպք է տեղի ունեցել, ցանկացած մարդու հետ էլ դա կարող էր լինել»,-վրդովված նշեց Վիկտոր Մարտիրոսյանը։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ ռուսական բանտում, որտեղ այժմ գտնվում է Հրաչյա Հարությունյանը նրա նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվում։ Վիկտոր Մարտիրոսյանի բառերով՝ նրան 10-15 օրով տանում են գցում մի մութ ու խոնավ խուց, այդպիսով նրան պատժում են այն բանի համար, որ Հրաչյան ունի առողջական խնդիրներ ու չի կարողանում նորմալ տեղաշարժվել։

«Նա մեջքի գրիժա ունի, որը գնալով մեծանում է, իսկ այդ պայմաններում նա երկար ապրել չի կարող, որոշել են նրան այդ ձևով սպանել։ Մի հատ անասունի պես տանում գցում են խուցը, բժիշկներն էլ գնում են մոտը, մի հատ դեղ են ներարկում, թմրացնում են ու վերջ, դեղից հետո ցավերն էլի սկսվում են։ երկու օր առաջ եմ հետը խոսացել, ասում է ՝ ինձ այստեղ վախեցրել են, ասել են, եթե սրա մասին ինչ-որ մեկին պատմես, քեզ չենք թողնի ստեղից ողջ դուրս գաս, քեզ կմորթենք»,-պատմեց Վիկտոր Մարտիրոսյանը։ Թե կոնկրետ քանի քաղհայց կա նրա դեմ ներկայացված և վճարվելիք որքան գումարի մասին է խոսքը, Վիկտոր Մարտիրոսյանը հստակ չկարողացավ պատասխանել, ասելով, որ այն ժամանակ 18 միլիոն ռուսական ռուբլու մասին էին հայտարարել, սակայն հիմա այդ թիվը ավելացել է, թե՞ ոչ, ինքը այժմ կոնկրետ տեղյակ չէ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում  

դիտվել է 57 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am