Հայտնաբերվել են անհետացած ТУ-154-ի կորպուսի բեկորներ
Սև ծովում հայտնաբերվել են ՌԴ պաշտպանության նախարարության «Տու-154» ինքնաթիռի բեկորները, հայտնում է ռուսական lenta.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:«Սոչի քաղաքի սևծովյան ափից 1,5 կմ հեռու 50-70 մ խորության վրա հայտնաբերվել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության Ту-154 ինքնաթիռի կորպուսի բեկորներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Փրկարարները նշում են, որ ուղևորները փրկվելու գրեթե ոչ մի շանս չեն ունեցել: Սև ծովի ավազանում չեն դիտվում նշաններ, որ ողջ մնացածներ կան: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ինքնաթիռը աղետի ազդանշան չի արձակել:
