Գագիկ Շամշյանն արժանացել է «Տարվա լրագրող» տիտղոսին
Ամփոփելով 2016 թվականը՝ «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը որոշել է տարվա լրագրող ճանաչել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆոտոլրագրողն այս ամբողջ տարվա ընթացքում «Սուր անկյան» շրջանակներում ռեպորտաժներ պատրաստեց հասարակությանը հուզող ամենագլխավոր խնդիրների մասին, անձամբ լուսաբանեց և շարունակում է լուսաբանել առաջին գծում կանգնած տղաների առօրյան և հոգսերը, հովանավորներ և մեկենասներ գտնելով՝ օգնեց կարիքավոր բազմաթիվ ընտանիքների...։ Գ. Շամշյանն իրեն դրսևորում է պատասխանատվության զգացում ունեցող և սեփական պետությանը ծառայելու պատրաստակամությամբ օժտված լրագրողի և քաղաքացու պես:

