Արթուր Բաղդասարյանն իր շանսերի մասին
«Հայ ժողովրդի 90 տոկոսը ընդդիմություն է, այդ 90 տոկոսի շահերը սպասարկում են տարբեր հասարակական, քաղաքական կառույցներ, որոնք կներկայացնեն իրենց մոտեցումները և հասարակությունը կտա իր գնահատականը»,- այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը՝ նշելով, որ իր շանսերը գնահատում է փայլուն: Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե հասարակությունն ինչպե՞ս պետք է կողմնորոշվի, թե որն է իրական ընդդիմությունը, որը իշխանության սպասարկողը, Արթուր Բաղդասարյանըասաց. «Յուրաքանչյուր կառույց կներկայացնի իր մոտեցումները, հասարակությունն էլ, նրանց լսելով, ընտրություն կկատարի»:
