Հալեպի դպրոցներից մեկում երեխաների և մեծահասակների գլխատված դիեր են հայտնաբերվել
Սիրիական բանակը Հալեպի արևելյան հատվածի դպրոցներից մեկում հայտնաբերել է մարդկանց դիեր: Այս մասին հայտնել է Սիրիայի ռազմական ոստիկանության դատախազ Սամեր Յուսեֆը, հաղորդում է Sputnik գործակալությունը: «Մահացած երեխաների և մեծահասակների մարմիններին եղել են մահապատժի հետքեր: Նրանցից մի քանիսը գլխատված են եղել: Նախնական տվյալներով՝ մարդիկ մահապատժի են ենթարկվել 4-5 օր առաջ, ոմանց մարմինների վրա կրակել են ընդամենը 1 մետր հեռավորությունից»,- ասել է նա։
