Աղվան Հովսեփյանի թեկնածուն գեներալ է
Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կունենա իր թեկնածուն, որը կառաջադրվի Արագածոտնի ընտրատարածքից։ Թեկնածուն գեներալ Նվեր Թորոսյանն է։ «Նիգ Ապարանի» ղեկավար Աղվան Գառնիկիչը հարազատ Ապարանի շրջանում արդեն թեկնածուի քարոզչությամբ է զբաղված։ Մամուլում ակտիվություն է նկատվում Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի շուրջ, նախ տեղեկություններ տարածվեցին, որ Աղվան Հովսեփյանին նոր տարում թոշակի կուղարկեն, իսկ այսօր գրվեց, որ նա պատգամավոր դառնալու մտադրություն ունի։
