Երասխ գյուղի մոտ զինվորներին տեղափոխող ավտոբուս է այրվել. armtimes.com/տեսաշար/
Այսօր ժամը 16:00-ի սահմաններում Վայքի տարածաշրջանում՝ Երասխ գյուղի մոտակայքում հրդեհվել է դեպի Արցախ զինվորներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս:
ՀՀ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ այլ մանրամասներ դեռ պարզ չեն: «Կարեւորը, որ զոհեր չկան»,- ընդգծեց նա:
Ditaket.am-ը լուսանկարներ է հրապարակել այրված ավտոբուսից՝ նշելով, որ ականատեսների վկայությամբ այրվել են զինվորներին պատկանող անհատական օգտագործման իրերն ու պարագաները:

