Նախ թունավորված գարեջուր են հյուրասիրել, ապա՝ խեղդամահ արել. 21 տարի անց հետախուզվողը հայտնաբերվել է. լուսանկար

Սպանությունը, զուգորդված ավազակային հարձակմամբ, կատարվել է 21 տարի առաջ՝ 1995 թվականի հունվարի 26-ին: Հունվարի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գեորգի Սաֆարյանը, նախապես համաձայնության գալով Արթուր Թադեւոսյանի, Արմեն Պետրոսյանի եւ քրեական գործով չպարզված ոմն Արտաշի հետ, մտել էին Հայկ Ա.-ին պատկանող՝ Երեւանի Կոմիտասի պողոտայում գտնվող բնակարան՝ նպատակ ունենալով սպանել տանտիրոջն ու տիրանալ գույքին: Բնակարանում ապագա տուժողին մատուցվել էր նախապես թունավորված գարեջուր, որը խմելուց հետո Հայկ Ա.-ն քնել էր: Մետաղալարով Հայկ Ա.-ին խեղդամահ անելուց հետո եռյակը բնակարանից հափշտակել է տարաբնույթ իրեր եւ դիմել փախուստի: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8 եւ 11 կետերով, եւ 185 հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3, 4 կետերով: Գեորգի Սաֆարյանին հայտնաբերել չհաջողվեց. նա հասցրել էր հեռանալ հանրապետությունից: Նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում էին: Ու հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունից համարյա քառորդ դար անց Գեորգի Սաֆարյանը կանգնեց քրեական պատասխանատվության ենթարկվելու առջեւ: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով նույնականացման աշխատանքներ իրականացվեցին եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ համատեղ ձեռնարկված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 2015 թվականի ապրիլի 13-ին Գեորգի Սաֆարյանը հայտնաբերվեց ՌԴ Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկ քաղաքում ու ձերբակալվեց, իսկ 2016 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցների կողմից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն: Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմամբ ոստիկանությունը վերստին փաստում է, որ անպատժելիությունը միֆ է. հանցանքին միշտ հետամուտ է պատիժը, եթե նույնիսկ այն ինչ-ինչ հանգամանքներով հետաձգվում է: Արդարադատության վերականգնումը ոստիկանության թիվ մեկ գործառույթներից է՝ ժամանակային շրջանակներով չսահմանափակվող գործառույթ ու պարտականություն, ինչի իրագործումը ապացուցվեց հերթական անգամ: untitled2-470x265

դիտվել է 94 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am