Իտալիայում սպանվել է Բեռլինում ահաբեկչություն կատարողը
РИА Новости-ն գրում է, որ Իտալիայի ներքին գործերի նախարար Մարկո Մինիտին հաստատել է, որ Բեռլինում կատարված ահաբեկչության գլխավոր կասկածյալը սպանվել է Միլանի ոստիկանության դեմ բացած կրակի ժամանակ:
Անկասկած, սպանվածը Բեռլինի ահաբեկչության մեջ կասկածվող Թունիսի քաղաքացի Անիս Ամրին է,- հայտարարել է Մինիտին Հռոմում անցկացվող հատուկ ասուլիսի ժամանակ:Անիս Ամրիի ինքնությունը պարզել են նրա մատնահետքերով և արտաքին տվյալներով: Նախարարը նշել է նաև, որ Անրիի սպանությունը վկայություն է այն մասին, որ Իտալիայում ապահովված է անվտանգությունը սահմանային շրջաններում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանցագործը կրակ է բացել ոստիկանության ուղղությամբ, երբ վերջիններս փաստաթղթեր են պահանջել նրանից: Ոստիկանները կրակել են նրա վրա և սպանել:
