Գերմանիայում ահաբեկիչները ձերբակալվել են
РИА Новости-ն գրում է, որ գերմանական ոստիկանությունը Դույսբուրգ քաղաքում ձերբակալել է 2 հոգու, որոնց կասկածում են նոր ահաբեկչությանը նախապատրաստվելու մեջ: Այս մասին հայտարարել են Հեսենի իրավապահ մարմինները: Նրանց հայտնած տվյալների համաձայն՝ ձերբակալվածները 28 և 31 տարեկան եղբայրներ են: Ոստիկանությունը կարծում է, որ նրանք ահաբեկչություն էին պանավորել Օբերհաուզեն քաղաքում: Հայտարարության մեջ նշված է, որ հետաքննություն է անցկացվում ահաբեկչական նախաձեռնությունն ուսումնասիրելու և դրա մեջ ներառված այլ անձանց բացահայտելու ուղղությամբ: Հինգշաբթի օրը, Հեսենի իրավապահ մարմինները հաղորդագրություն էին ստացել, որ նոր ահաբեկչություն է նախապատրաստվում: Այդ տեղեկատվությունից հետո, նրանք ուժեր էին կենտրոնացրել առևտրի կենտրոնի շրջակայքում:
