ԿԽ-ն հայտարարել է Հալեպից զինյալների տարհանման ավարտի մասին
Reuters-ը հայտնում է,որ Կարմիր խաչի պաշտոնական ներկայացուցիչ Քրիս Արմսթրոնգը տեղեկացրել է,որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան հատվածից և Իդլիբ նահանգում գտնվող շիական Էլ-Ֆուա և Քեֆրայա բնակավայրերից մարդկանց տարհանման մասին։ «Բոլոր խաղաղ բնակիչները, որոնք ցանկություն են հայտնել տարհանվել, ինչպես նաև վիրավորներն ու ռազմական գործողությունների մասնակիցները տարհանվել են»,- ասել է նա: Արևելյան Հալեպից զինյալներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև շիական բնակավայրերի բնակիչներին ու աշխարհազորայիններին տարհանելու գործընթացը շարունակվում էր մոտ 1 շաբաթ։ 15 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը՝ զինյալների ու նրանց ընտանիքների հետ, լքել է Հալեպը երեկ երեկոյան։
