Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունների վիճակագրութունը 1.5 տարում

Վերջին 1.5 տարում Թուրքիայում տեղի ունեցած բազմաթիվ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 497, վիրավորվել ավելի քան 2.000 մարդ: Թեմային անդրադարձել է «BBC Türkçe»-ն՝ ներկայացնելով նշյալ ժամանակաշրջանի ամփոփ վիճակագրությունը: Այն ընդգրկում է 2015թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունին հաջորդող 18 ամիսները: Այդ ամիսներից յուրաքանչյուրի ընթացքում Թուրքիայում առնվազն մեկ պայթյուն է տեղի ունեցել: Բոլոր նշյալ ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK), «Քուրդիստանի ազատության բազեներ» (ՔԱԲ-TAK), «Իսլամական պետություն» (ԻՊ-IŞİD) խմբավորումները կամ դրանց կազմակերպման մեջ իշխանությունները մեղադրել են վերոնշյալ խմբավորումներին: Ահաբեկչական գործողությունները հիմնականում կատարվել են մահապարտների կամ պայթուցիկ նյութերով բեռնված մեքենաների միջոցով: Գործողությունների հիմնական թիրախը խաղաղ բնակիչներն ու զանազան պետական կառույցների անվտանգության աշխատակիցներն են եղել: Ահաբեկչական գործողությունների հաճախականությունը մեծացել է հատկապես 2016թ մարտ-սեպտեմբեր ժամանակահատվածում: Այդ ընթացքում 17 պայթյուն է գրանցվել, որոնց զոհ է գնացել 176 քաղաքացի: Հոդվածին կից աղբյուրը ներկայացնում է նաև վերջին 18 ամսվա ընթացքում գրանցված 26 պայթյունների ցանկը՝ նշելով դրանց ամսաթիվը, վայրը, զոհերի և վիրավորների թիվը: 2015թ. Հունիսի 5՝ Դիարբեքիր. 5 զոհ, 400 վիրավոր Հուլիսի 20՝ Շանլըուրֆա. 34 զոհ, 104 վիրավոր Հոկտեմբերի 10՝ Անկարա. 107 զոհ, հարյուրավոր վիրավորներ Դեկտեմբերի 23՝ Ստամբուլ. 1 զոհ , 1 վիրավոր 2016թ. Հունվարի 12՝ Ստամբուլ. 13 զոհ, 20 վիրավոր Հունվարի 14՝  Դիարբեքիր. 6 զոհ, 36 վիրավոր Փետրվարի 17՝ Անկարա. 29 զոհ, 61 վիրավոր Մարտի 13՝ Անկարա. 36 զոհ, 125 վիրավոր Մարտի 19՝ Ստամբուլ. 4 զոհ, 37 վիրավոր Մարտի 31՝ Դիարբեքիր. 7 զոհ, 27 վիրավոր Մայիսի 1՝ Գազիանթեպ. 2 զոհ, 22 վիրավոր Մայիսի 10՝ Դիարբեքիր. 3 զոհ, 45 վիրավոր Մայիսի 12՝ Դիարբեքիր. 16 զոհ, 23 վիրավոր Հունիսի 7՝ Ստամբուլ. 11 զոհ, 36 վիրավոր Հունիսի 8՝ մարդին. 6 զոհ, 34 վիրավոր Հունիսի 28՝ Ստամբուլ. 45 զոհ, 230 վիրավոր Օգոստոսի 10՝ Դիարբեքիր, Մարդին. 8 զոհ, 13 վիրավոր Օգոստոսի 15՝ Դիարբեքիր. 7  զոհ, 45 վիրավոր Օգոստոսի 18՝ Էլազըղ, Վան, Բիթլիս. 12 զոհ, 219 վիրավոր Օգոստոսի 21՝ Գազիանթեպ. 54 զոհ, 100 վիրավոր Օգոստոսի 26՝ Շըրնաք. 12 զոհ, 70 վիրավոր Հոկտեմբերի 9՝ Հաքքարի. 18 զոհ, 27 վիրավոր Նոյեմբերի 4՝ Դիարբեքիր. 11 զոհ, 100 վիրավոր Նոյեմբերի 24՝ Ադանա. 2 զոհ, 33 վիրավոր Դեկտեմբերի 10՝ Ստամբուլ. 45 զոհ, 155 վիրավոր Դեկտեմբերի 17՝ Կեսարիա.  14 զոհ, 56 վիրավոր Առավել Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am