Մի օգտվեք «Յանդեքսից»

hraparak.am-ը գրումէ. Նրանք, ովքեր երեկոյան ժամերին գեթ մեկ անգամ օգտվել են «Յանդեքս» տաքսու ծառայությունից, երկրորդ անգամ հաստատ չեն օգտվի: Դրանում համոզվեցի անձամբ՝ երեկ երեկոյան 6-ից հետո տաքսի պատվիրելով: Սկսեմ նրանից, որ մեքենան բոլորովին էլ հաշված վայրկյանների ընթացքում չմոտեցավ, ինչպես նշվում է գովազդում: Օրինակ, Մաշտոցի «սիթիի» դիմացի կանգառ հասնելու համար «Յանդեքսին» ստիպված եղա սպասել 17 րոպե: Նստելու պահին նկատեցի, որ հաշվիչի ցուցիչին արդեն 200 դրամ կար: Հիշեցի գովազդը՝ «…սկսած 200 դրամից»: Չհասած Օպերա՝ նկատեցի, որ թիվն աստիճանաբար բարձրացավ՝ հասնելով 600-ի: Վարորդը, որ մինչ այդ լուռ էր, հանկարծ սկսեց խոսել. «Երեկոյան ժամերին մեր ծառայությունից քչերն են օգտվում: Ինչպե՞ս է, որ Դուք օգտվում եք»: «Իսկ ինչո՞ւ…»։ «Այս ժամերին տարիֆը բարձրանում է. 1 կմ-ն դառնում է 140 դրամ»: Փաստորեն, ժողովրդին խաբում եք՝ ասացի, ոչ ձեր խոստացած արագությունն եք ապահովում, ոչ՝ մատչելի գինը… Իսկ թե ինչով է պայմանավորված տարիֆի աճը երեկոյան ժամերին, վարորդը դժվարացավ պատասխանել: Փոխարենն ասաց, որ գնային փոփոխություններ դեռ էլի են լինելու՝ նոր տարուց սկսած: Մասնավորապես, եթե մեքենան հայտնվի խցանման մեջ, ուղեվարձը կբարձրանա՝ ներառելով խցանման մեջ մնալու տեւողությունը: Չի բացառվում, որ նույն սկզբունքը կիրառվի նաեւ լուսացույցերի տակ կանգնելու դեպքում, որովհետեւ, ըստ վարորդի, վնասով են աշխատում: Իսկ շահույթով, գուցե՝ գերշահույթով աշխատելու համար էլ Ամանորի տոներին կաշխատեն էլ ավելի բարձր սակագնով: «Տարիֆը կաճի ոչ միայն երեկոյան, այլ նաեւ ցերեկային ժամերին»,-ասաց նա: Տեղ հասնելով հասկացա, որ «Յանդեքսը» մեկուկես անգամ թանկ նստեց վրաս, քան սովորական տաքսիները, որոնցով նույն ճամփան անցնում եմ ամեն օր եւ՝ հաստատ, ավելի արագ ու մատչելի:  

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am