Գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:Խորհրդարանն ընդունել է արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի մասին որոշումը եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հատուկ կարգի մասին» ԱԺ որոշման նախագիծը, համաձայն որի՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցումով քննարկել են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: Նշվել է, որ օրինագծով առաջարկվում է օրենքը համապատասխանեցնել այս տարվա հոկտեմբերին ընդունված ՀՀ հարկային օրենսգրքի դրույթներին: Նախատեսվում է ինտերնետ շահումով խաղերի ու վիճակախաղերի կազմակերպման տուրքը 100 մլն դրամի փոխարեն սահմանել 500 մլն դրամ: Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները: Վարդան Այվազյանը խոսել է ինտերնետային ծառայություն մատակարարող ընկերությունների գործունեության հարկային պարտավորությունների, ոլորտում առկա խնդիրների կարգավորման վերաբերյալ՝ նշելով, որ օրինագիծը սոցիալական ոլորտի խնդիրներին չի առնչվում: Նա հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել: Թեւան Պողոսյանը կարեւորել է շուկայի ուսումնասիրությունը եւ գումարների արդյունավետ օգտագործումը: ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Լեւոն Զուրաբյանը: Նա օրենքի նախագծին անդրադարձել է տնտեսության ընդհանուր զարգացման համատեքստում, խոսել հարկային վարչարարության խնդիրների, որոշ հարկատեսակների վերացման մասին, առաջարկներ ներկայացրել: Նա նշել է, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու օրինագծին: Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն անդրադարձել է պատգամավորների առաջարկներին: Նա ընդգծել է, որ նախաձեռնությունը տեխնիկական բնույթ ունի եւ արտահանման տեմպերի վրա ազդեցություն չի կարող ունենալ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը քննարկման է ներկայացրել 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1007 01 D վարկային համաձայնագիրը, որով կառավարությանը կտրամադրվի 40 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին 2 հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական եւ շրջակա միջավայրի կայունության խթանման ու մրցունակության ամրապնդման: Վարկի պայմաններն արտոնյալ են, մարման ժամկետը 20 տարի է: ԱԺ պատգամավորները հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց տեսակետները: Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում խոսել է իրականացվող տնտեսական քաղաքականության, պետական աշխատողների կրճատման ու աղքատության տեմպերի աճի մասին: Նաիրա Զոհրաբյանը եւ Հեղինե Բիշարյանն անդրադարձել են ներդրումների կրճատմանը եւ այդ հարցում կարեւորել վստահության մակարդակի բարձրացումը: Հեղինե Բիշարյանը եւս արտաքին պետական պարտքի ավելացման ռիսկայնությանն է անդրադարձել: Նա նշել է, որ իրենք դեմ են վարկերին: Արամ Մանուկյանը ներկայացրել է արտաքին պարտքի ավելացման վիճակագրությունն ըստ տարիների՝ նշելով, որ բյուջեի մեկ երրորդը պետք է ուղղվի պետական պարտքի մարմանը: Պատգամավորը կարեւորել է տնտեսության աշխուժացմանը միտված քայլերի իրականացումը եւ անդրադարձել արտագաղթի տեմպերին: Վահե Էնֆիաջյանը մտահոգիչ է համարել վարկեր վերցնելու քաղաքականությունը եւ խոսել դրա հետեւանքների մասին: Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ նման քայլերով երկիրը կդառնա անվարկունակ: Պատգամավորը կարեւորել է վճարունակ պահանջարկի համատարած խթանման քաղաքականության իրականացումը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը եզրափակիչ ելույթում ընդգծել է, որ փաստաթուղթը հնարավորություն է տալիս երկրին ապահովելու հարկաբյուջետային քաղաքականության հետագա ֆինանսական կայունությունը: Փոխնախարարը ներկայացրել է արտաքին պետական պարտքի ցուցանիշները եւ վարկերի մարման մեխանիզմները, անդրադարձել վարկերի թափանցիկությանը: Արմեն Հայրապետյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագիրը, որով Հայաստանին կտրամադրվի 90 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ: Նշվել է, որ 60 միլիոնը նախատեսված է 2016 թվականի, իսկ 30 մլն-ը՝ 2017 թվականի բյուջեի ծախսային ծրագրում: ԱԺ պատգամավորները ներկայացրել են իրենց դիրքորոշումը քննարկվող համաձայնագրի վերաբերյալ: Սուքիաս Ավետիսյանը նշել է, որ ներկայացված վարկային համաձայնագրերն ուղղված են ֆինանսական կայունության ապահովմանը: Միքայել Մելքումյանն անդրադարձել է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությանը, ընթացիկ բյուջետային ֆինանսավորման խնդիրներին, բիզնեսի զարգացման եւ ներդրումների համար ստեղծված պայմաններին: Նաիրա Զոհրաբյանը տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ մեխանիզմներին է անդրադարձել: Մհեր Շահգելդյանն անընդունելի է համարել արտաքին պարտքի շեշտակի աճը, քանի որ երկրում տնտեսությունը հետընթաց է ապրում, առկա է կապիտալի արտահոսք եւ բնակչության արտագաղթ: Նա մտավախություն ունի, որ պարտքի մարումը կմնա հետագա սերունդների վրա: Նիկոլ Փաշինյանը խոսել է պետական պարտքի սպասարկման համար նախատեսված միջոցներից ու նշել, որ այն վերջին երկու տարվա ընթացքում գերազանցել է սպասված գումարը: Եզրափակիչ ելույթում փոխնախարարն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած մտահոգություններին ու առաջարկներին: ՀՀ ֆինանսների փոխնախարարը քննարկման է ներկայացրել նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագիրը: Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային վարկ զարգացման քաղաքականության ֆինանսավորման ծրագրի չորրորդ փուլի իրականացման համար: Վարկն ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, վարկի պայմաններն արտոնյալ են: Վարկի մարումը կիրականացվի 25 տարում: Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 23-ին:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
«Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am