Արփինե Հովհաննիսյանը բացատրում է Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր հայտարարեց, որ հնարավոր չէ շատ ընդլայնել պաշտոնյաներին փոխկապակցված անձանց շրջանակը. «Արդյոք մենք ունենք հնարավորություն մինչև վերջ փակել շղթան: Հիմա օգտագործում են դրածոների գաղափարը: Արդյոք տվյալ անձը պաշտոնատար անձի գույքը չի օգտագործում, այս ձևով ենք լուծում խնդիրը մինչև գլոբալ լուծում, օրինակ՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները հայտարարագիր կներկայացնեն»: Այնուհետև հարցադրում արեց, թե արդյոք դատավորները պետք է որոշակի պատասխանատվություն չկրեն. «Եթե դատավճռով ապացուցված է դատավորի մեղքը, պետությունը կարող է դատավորից հատուցում անել: Բայց, գործ ունենք դատավորի անկախության հետ: Մենք գիտենք քայլերի հաջորդականությունը, ամեն ինչ պետք է սկսել սկզբից»: Այնուհետև անդրադառնալով հուլիսի 29-ի դեպքից հետո Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ այն,  որ լրագրողները պետք է մոռանան տեղի ունեցածը, Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ համամիտ է և կոռեկտ չի համարում խոսել նախագահի ասածի մասին, սակայն. «Ենթատեքստն այն էր, որ չնայած տեղի ունեցածին պետք է շարժվենք առաջ»: Խոսելով Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող փոփոխությունների մասին, նշեց. «Հաջորդ տարվա հուլիսից ուժի մեջ կմտնի ապօրինի հարստացման քրեականացման օրենքը: Հետադարձ ուժի մասին շատ է խոսվում, պետք է ասեմ, որ 1995 թվականից ի վեր ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս խստացված օրենքներին տալ հետադարձ ուժ»: Ըստ նրա՝  կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ կլինի, եթե համակարգային լուծումներ լինեն. «Հատվածային քայլերով առաջ չենք գնա: Քայլեր անում ենք, կստացվի՝ կգնահատեք, չի ստացվի՝ նորից գնահատական կտաք»:  

դիտվել է 35 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am