Պուտինը բացատրել է, թե ինչու ռուս դեսպանի անվտանգությունը ապահովված չի եղել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետդումայի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ պատասխանել է Վլադիմիր Ժիրինովսկու վրդովմունքին Թուրքիայում մահացած ռուս դեսպան Անդրեյ Կառլովի պաշտպանության բացակայության վերաբերյալ: Նախագահը հայտարարեց, որ թուրքական կողմը մեղավոր չէ: «Ընդհանուր կանոն կա: Դեսպանատան զինված պաշտպանությունը զենքով աշխատում է միայն դեսպանատան տարածքում: Թուրքիան մեղավոր չէ. շատ երկրներում է կարգն այդպիսին: Բայց Դուք ճիշտ եք, որոշ երկրներում՝ հաշվի առնելով այդտեղ տեղի ունեցող գործողությունները, կարելի է և այլ կերպ պայմանավորվել», — ասել է Պուտինը: Ավելի վաղ տեղեկություններ ստացվեց այն մասին, որ Վլադիմիր Պուտինը Անդրեյ Կառլովին հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում:
