ԱՄՆ-ն 4000 հա տարածք է փոխանցել Ճապոնիային
ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է փոխանցել Ճապոնիային 4000 հա տարածք Օկինավայի պրեֆեկտուրայում, որը նախկինում ամերիկացի զինվորականների կողմից օգտագործվում էր որպես ուսումնական տարածք: Ճապոնական զլմն-ներն այս դեպքը որակել են իբրև «1972 թվականից հետո հողի մեծագույն փոխանցման դեպք»: Սակայն Օկինավայում չեն շտապում տոնել այդ իրադարձությունը: Բանն այն է, որ Օկինավան զբաղեցնում է ողջ Ճապոնիայի 1%ից պակաս տարածք և այդտեղ կենտրոնացված են ամերիկական զինված ուժերի մոտ 70 տոկոսը: Քանի որ տեղում շատ են ամերիկական ռազմաբազաները, Օկինավան դառնում է ԱՄՆ-ի կարևոր ռազմական կենտրոն ողջ Խաղաղ օվկիանոսում: Մի շարք փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ-ն այս պահին համարվում է Ճապոնիայի համար գխավոր ու անվտանգ անվտանգության երաշխավորը:
