Նաիրիտցիները բաց նամակով դիմել են Սամվել Կարապետյանին

Նաիրիտցիները բաց նամակով դիմել են Սամվել Կարապետյանին, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի պրն․ Կարապետյան, Ձեր պատասխանը մեր բաց նամակին, վկայում է այն մասին, որ հետևում եք Նաիրիտի շուրջ ծավալվող անցուդարձին, անտարբեր չեք այդ հարցում, ինչի համար շնորհակալ ենք։ «Անկախ հետագա զարգացումներից, համապատասխան մարմինների կողմից ընդունվող որոշումներից՝ հավաստիացնում եմ, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ կերպ չի խոչընդոտի Նաիրիտ գործարանի հնարավոր առողջացմանը կամ խնդրի այլ՝ որևէ առումով դրական հանգուցալուծմանը»։ Ձեր այս խոսքերի անկեղծությունը չդնելով կասկածի տակ՝ այնուամենայնիվ, թույլ տվեք ասել, որ, չխոչընդոտելու միակ և եզակի տարբերակը, կարծում ենք կարող է լինել այն, որ օրենքով նախատեսվող «Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի» մասին հոդվածի շրջանակներում Նաիրիտի սնանկության վճիռը ժամանակավորապես կասեցվի, ինչի ուղղությամբ կարող եք դրսևորել ձեր գործուն աջակցությունը՝ որպես ՀԷՑ-ի բաժնետեր։ Այսպես, Ձեր հզոր իրավաբանական խորհրդատուների թիմը, օգտվելով ՀՀ սնանկության մասին օրենքում ներառվող Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի (գլուխ 8) 59 հոդվածի զ կետից (պարտքի վերակառուցում (պարտքի մարման ժամկետների հետաձգում, վերաձևակերպում, պարտավորությունների կատարումից ազատում)), ստեղծված իրավիճակում վստահ ենք, որ կգտնի ելք, որի արդյունքում Ձեր հանձնարարությամբ «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը իրավասու կլինի՝ կազմելու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ պարտքի մարման ժամանակացույց՝ պարտքի մարման ժամկետների հետաձգում 6 ամսով՝ մինչև հուլիս ամիսը։ Սկսած հուլիսից՝ կսկվի պարտքի մարումը՝ համաձայն կազմված ժամանակացույցի։ Սնանկ ճանաչված Նաիրիտի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում այսպիսի հնարավոր ելքը թույլ կտա Նաիրիտով հետաքրքրվող ներդրողների համար վերացնել սնանկության վճռով պայմանավորված խրտնեցնող հանգամանքները, և ՀՀ կառավարության կողմից հայտարարված մրցույթը ի կատար ածել։ Այսպիսով, կառավարությունը այևս հնարավորություն չի ունենա սնանկության գործընթացը որպես առիթ օգտագործելով՝ ներդրողների հայտարարված մրցույթը չկայացնել։ Ինչպես նշում եք Ձեր նամակում, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը 07․04․2015թ․ (մինչև «Տաշիր» ընկերությունների կողմից «ՀԷՑ»-ի ձեռքբերումը) դիմել է դատարան՝ Նաիրիտ գործարանը սնանկ ճանաչելու նպատակով՝ հիմք ընդունելով գործարանի կողմից կուտակված էլեկտրաէներգիայի 1,2 մլրդ․ դրամ պարտքը։ Իսկապես, Նաիրիտի սնանկության դատավարությունը, ի ուրախություն մեզ՝ հազարավոր նաիրիտցիներիս, ձգձգվում էր, որով հույս էր առաջանում, որ, այնուամենայնիվ, գուցե Նաիրիտի անվերջանալի թվացող պատմությունը դրական ավարտ կունենա։ Սակայն, 2016 թվականին «Տաշիր» ընկերությունների կողմից «ՀԷՑ»-ի ձեռքբերումից հետո ձգձգվող սնանկության գործընթացը արտահերթ և արագացված դատական նիստով ստացավ իր հանգուցալուծումը՝ Նաիրիտը ճանաչվեց սնանկ։ Ստացվում է՝ Նաիրիտի սնկանության վճիռը կայացվեց հենց ձեր օրոք, այն էլ՝ արագացված դատական նիստով, ինչը տալիս է մտորելու և եզրակացություններ կազմելու բազմաթիվ առիթներ։ Իսկ թե ինչու Նաիրիտի սնկանության որոշումը կայացվեց արտահերթ դատական նիստում, դա ևս մտահոգիչ է․ արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին միջնորդություն կարող էր ներկայացնել կողմերից մեկը՝ տվյալ դեպքում պարտատեր «ՀԷՑ»-ը կամ պարտապան «Նաիրիտը»։ Ակնհայտ է, որ դա կատարվել է Ձեր միջնորդությամբ, ինչը ևս ցավալի է։ Դուք համարվում եք աշխարհի հայերի մեջ ամենահարուստը, հայտնի եք Ձեր բարեգործություններով և շռայլ նվիրատվություններով, և եթե Նաիրիտի փակումն ու Հայաստանի տնտեսության առողջացմանն արգելակումը քաղաքական պատվեր չէ, ապա արդյո՞ք Ձեր թափն ու հնարավորություններն ունեցող գործարարի համար այդքան նշանակալից գումար էր կազմում Նաիրիտի պարտքը, որ ստիպված էիք դիմել սույն սնանկացման արագացված գործընթացին: Վերաբերվելով Ձեզ և Ձեր բարի գործերին խորին հարգանքով՝ վստահ ենք՝ չեք ցանկանա, որ Ձեր անունը դրոշմվի Նաիրիտը կործանող այնպիսի վատահամբավ, բազմիցս հրապարակավ անարգանքի արժանացած գործիչների անունների շարքում, ինչպիսիք են Վահան Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը։ Հարգելի պրն․ Կարապետյան, ևս մեկ անգամ խնդրում ենք Ձեր  հնարավոր և գործուն աջակցությունը ՀԷՑ-ի հայցադիմումի համաձայն սնանկ ճանաչված Նաիրիտի խնդրի դրական հանգուցալուծման ուղղությամբ՝ այն է՝ Ձեր միջնորդությամբ ժամանակավորապես կասեցնել սնանկության որոշումը, որով հնարավորություն կշնորհվի Նաիրիտին՝ վերստին վերագործարկվելու, և հենց դա էլ կլինի վառ ապացույցը Ձեր այն խոսքերի, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ կերպ չի խոչընդոտի Նաիրիտ գործարանի հնարավոր առողջացմանը։ Նաիրիտի համակարգող խումբ»:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
«Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am