Հանրապետության եւ Շիրակի մարզի դատախազները քավոր-սանիկ դարձան

Դեկտեմբերի 17-ին հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի  գլխավորությամբ Գյումրիում են հավաքվել երկրի գրեթե բոլոր դատախազները: «Ասպարեզին» հայտնի դարձավ, որ Գյումրիում հանդիպման առիթը եղել է Շիրակի մարզի 36-ամյա, նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիելյանի երեխաների մկրտության արարողությունը: Կարեն Գաբրիելյանը, ով ծնունդով Շիրակի մարզից է, ընդամենը մի քանի ամիս առաջ է նշանակվել մարզի գլխավոր դատախազ: Ունի մեկական դուստր եւ ուստր: Կարեն Գաբրիելյանի երեխաների մկրտության քավորը եղել է հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով եւս ծնունդով Շիրակի մարզից է: Նա նույնպես նորանշանակ է այս պաշտոնում: Քավորի ընտրությունը, հավանաբար, պայմանավորված է եղել նրանով, որ Արթուր Դավթյանը եւս ծնունդով Շիրակի մարզից է, Հոռոմ գյուղից: Նա նաեւ Կարեն Գաբրիելյանի համակուրսեցին է եղել: Մկրտության արարողությունը տեղի է ունեցել Գյումրու Սբ.Աստվածածին եկեղեցում: Մկրտությանը հաջորդած խնջույքը մինչեւ ուշ գիշեր շարունակվել է «Ոսկե բլուր» ռեստորանային համալիրում: Երկու հարյուր հիսուն հոգանոց հյուրերի թվում եղել են հանրապետության մարզերի եւ Երեւանի վարչական շրջանների բոլոր դատախազները, ոստիկանապետեր, քննչական ծառայության պետեր, գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներ: Պատվավոր հյուրերի թվում է եղել նաեւ Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ում միջնորդությամբ Կարեն Գաբրիելյանը Սյունիքի մարզի քննչական պետի պաշտոնից հրաժարվեց, ապա նշանակվեց մարզի դատախազ: Նախագահականի ներկայացուցիչն էլ Ֆելիքս Ցոլակյանն է եղել: Նա նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավարն է: Հյուրերի ցանկում է եղել նաեւ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Միջոցառման հրավեր չի ստացել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քավոր Արթուր Դավթյանը ներկա է եղել ընտանիքով` թիկնապահների ուղեկցությամբ:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am