Պուտինը և Էրդողանը շատ ռիսկային խաղ են խաղում. Sueddeutsche Zeitung

Sueddeutsche Zeitung գերմանական թերթի սյունակագիր Շտեֆան Կորնելիուսը գրում է,որ  Թուրքիայում ռուս դեսպանի սպանությունը չի դառնա կարևոր քաղաքական գործոն, սակայն Պուտինի և Էրդողանի խաղաղասիրությունը խաբուսիկ է՝ «Եթե Անդրեյ Կարլովին սպանած անձը այդ հանցագործությունը կատարեր թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումից անիջապես հետո, հետևանքները անկանխատեսելի կլինեին։ Չնայած մեր ժամանակներում դեսպանի սպանությունը հավասարազոր չէ պետության վրա հարձակմանը, սակայն այն կարող է լուրջ հակամարտություն առաջացնել:Այս տարի ռուս-թուրքական հարաբերությունները տպավորիչ կերպով փոխվել են։ Սակայն «Կարլովի սպանությունից հետո Ռուսաստանին և Թուրքիային կապում է ոչ թե ողջամտությունը, այլ սեփական շահերը»»,- կարծում է հեղինակը։ Թուրքիան հետաքրքրված է Սիրիայի տարածքում քրդական ազդեցության նվազեցմամբ և եթե չի հաջողվում տապալել Բաշար Ալ-Ասադի վարչակարգը, ապա գոնե անհրաժեշտ է կանխել քրդերի առաջխաղացումը,որում Թուրքիային կարող է օգնել Ռուսաստանը։ Պուտինի շահն իր հերթին այն է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմն ընթանա իր և Ասադի պայմաններով, ինչի համար Թուրքիան անհրաժեշտ է ոչ թե որպես հակառակորդ, այլ որպես կայունացնող գործոն սահմանի վրա։ Անկարայում Կարլովի սպանությունը խոչընդոտում է այս փոխզիջմանը, այդ պատճառով «այն չպետք է դառնա քաղաքական կարևոր գործոն, առավել ևս՝ չի դառնա ռազմական առճակատման պատճառ»՝ գրում է Կորնելիուսը։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ չափով վտանգավոր է ստեղծված իրավիճակը։ Եթե մի քանի օր առաջ Հալեպը չանցներ սիրիական կառավարական զորքերի վերահսկողության տակ, Ռուսաստանը դժվար թե փոխհամաձայնության գար Իրանի և Թուրքիայի հետ՝ «սիրիական կարկանդակը» կիսելու հարցում, և դեսպանի սպանությունը կներկայացվեր այլ լույսի ներքո։ Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանում խաղում են շատ մեծ ռիսկով։ Քանի որ Հալեպի գրավումը չի նշանակում պատերազմի ավարտ, քրդերը չեն ցանկանում հրաժարվել իրենց ինքնավարության հավակնությունից, իսկ Իրանը շարունակում է մնալ անկանխատեսելի դաշնակից:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
«Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am