Արմեն Ամիրյանը ստե՞լ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթի դեկտեմբերի 7–ին տպագրված 22–րդ համարում անդրադարձել էինք ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի այն հայտարարությանը, թե ինքը ԱՄՆ–ի «գրին քարտ» ստանալու համար ոչ թե դիմում է ներկայացրել, այլ նրան տրամադրվել է՝ որոշակի ոլորտներում ծառայություններ մատուցելու համար: «Ոչ թե Միացյալ Նահանգների, այլ ընդհանրապես՝ համաշխարհային դաշտում. նկատի ունեմ հենց ռադիոդաշտում»,– ասել էր մշակույթի նախարարը: «Փաստը» գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, պարզելու, թե առանց տվյալ անձի կողմից դիմում ներկայացնելու ԱՄՆ–ի կառավարության կողմից «գրին քարտ» տրամադրվո՞ւմ կամ շնորհվո՞ւմ է, թե՝ ոչ: Սակայն, դիվանագիտական կորպուսի ուղարկած պատասխանն այնքան էլ հստակ չէր: «Փաստը» ստիպված էր կրկին նույն հարցն այլ շեշտադրումով ուղղել կառույցին: Երկրորդ անգամ ստացված ԱՄՆ դեսպանատան կողմից ներկայացված պաշտոնական պատասխանը ներկայացնում ենք առանց կրճատումների և մեկնաբանությունների: «Ներգաղթային վիզայի գործընթացը մեկնարկում է դիմումի ներկայացմամբ, որը կոչվում է միջնորդություն: Որոշ դեպքերում դա ներկայացվում է ընտանիքի անդամի կողմից, օրինակ՝ ԱՄՆ քաղաքացի ամուսնու/կնոջ կողմից, որոշ դեպքերում պոտենցիալ գործատուի կողմից՝ փաստարկմամբ, որ ԱՄՆ–ում չկան նմանատիպ որակավորում ունեցող մասնագետներ և որ օտարերկրացին ունի արժեքավոր հմտություններ: Որոշ դեպքերում, երբ այլ երկրի քաղաքացին մեծ ներդրումներ է կատարում ԱՄՆ–ում աշխատատեղեր ձևավորող ձեռնարկություններում կամ ունի բացառիկ հմտություններ, կարող է ինքն անձամբ դիմում ներկայացնել: Ներգաղթային վիզայի առանձին տեսակ «պետության համար պահանջված անձանց» համար չկա: Գիտության, արվեստի, բիզնեսի ոլորտում բացառիկ կարողությունների տեր մարդիկ, ովքեր ունեն սովորականից ավելի մեծ փորձառություն, կարող են ներկայացնել ներգաղթային վիզայի միջնորդություն՝ ի ցույց դնելով ոլորտում իրենց ունեցած դիրքը, ԱՄՆ գործատուի կողմից արված աշխատանքային առաջարկը կամ ներկայացնելով, թե իրենց բացառիկ հմտություններն ինչպես կնպաստեն ԱՄՆ ազգային շահերին: Ներգաղթային վիզայի բոլոր միջնորդություններով որոշումները կայացվում են ԱՄՆ քաղաքացիության ու ներգաղթի ծառայության կողմից՝ քննության առնելով ներկայացված փաստաթղթերը: Փաստաթղթերը քննության առնելուց հետո նշանակվում է հարցազրույց ԱՄՆ դեսպանատանը, որի ժամանակ դիմողը պետք է նաև փաստարկի, որ ներկայացված հանգամանքներից զատ, չկա որևէ այլ գործոն, որը կխոչընդոտի ներգաղթային վիզայի ստացմանը:

Վիզայի տրամադրումից հետ անձն արդեն կարող է մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ էլ, մշտական օրինական բնակչի կարգավիճակ ստանալով, կարող է դիմել «գրին քարտի» համար»,– ասվում է պատասխանում:
Ստացվում է նորանշանակ Ա. Ամիրյանն ինչքան էլ որ այս կամ այն պետության կողմից պահանջված մարդ եղած լիներ, առանց իր և իր ընտանիքի անդամների դիմումի` ԱՄՆ–ի «գրին քարտ» չէր կարող ստանալ: Այսինքն՝ Ա. Ամիրյանը ազնիվ չի գտնվել և լրագրողի հարցին տվել է իրականության հետ որևէ աղերս չունեցող պատասխան: Այլ կերպ ասած՝ ստել է: Ի դեպ, ինչպես երևում է պաշտոնական պատասխանից, ԱՄՆ–ի կառավարության համար կրկին միևնույն է, թե տվյալ անձը համաշխարհային մակարդակով ինչպիսի արժանիքներ կամ առանձնահատկություններ ունի կամ որ ոլորտում ինչքան և ում է ծառայել: Երկրում գործում է կարգ, որը նույնն է աշխարհի ցանկացած կետում ապրող ցանկացած անձի համար: Այնպես որ, թեև ԱՄՆ–ի «գրին քարտ» ստանալու բազում եղանակներ կան, սակայն Սանտա Կլաուսը ոչ մեկին երբեք նման նվերներ չի տալիս: Եվ ԱՄՆ «գրին քարտ» ոչ թե ձեռք են բերում, այլ՝ ստանում են, այն էլ միայն ու միայն դիմում ներկայացնելուց հետո:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am