Հաստատվել է այցագրային ազատականացումը Վրաստանի համար
TASS-ի փոխանցմամբ,ԵՄ-ի խորհուրդը հաստատել Է այցագրային ազատականացումը Վրաստանի համար: «2016 թվականի դեկտեմբերի 20-ին ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Խորհրդի անունից հաստատեցին Վրաստանի համար այցագրային ազատականացման վերաբերյալ Եվրախորհրդարանի հետ համաձայնագիրը:Ինստիտուտները ելնում են այն բանից, որ Վրաստանի համար այցագրային ազատականացման համաձայնագրի ուժի մեջ մտնելը պետք է տեղի ունենա երրորդ երկրների համար անայցագիր ռեժիմի կասեցման մեխանիզմի մասին նոր օրենքի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ»,- ասված է խորհրդի հայտարարության մեջ, որը դեկտեմբերի 20-ին տարածվել է Բելգիայի մայրաքաղաքում: Հաջորդ եւ վերջին քայլը պետք է դառնա Եվրախորհրդարանի եւ ԵՄ-ի խորհրդի կողմից այդ որոշմանը հավանություն տալը:
