Հին թնջուկը Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի ձեռքում

ՀԱԿ դեկտեմբերի 17-ի համագումարում  Լևոն Տեր-Պետրոսյանի  պատմական ելույթը  հանրային բուռն քննադատության թեմա է դարձել: Այլ կերպ թերևս չէր էլ կարող լինել՝ առաջին նախագահը  2017 թվականի խորհրդարնական ընտրությունների  օրակարգի գերխնդիր հռչակեց Արցախի հարցի կարգավորումը՝ իր ավանդական մոտեցմամբ: Խոսքը տարածքների վերադարձի և  ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի ամարգրման մասին է, որի կողմանկիցը Տեր- Պետրոսյանը եղել է միշտ: 1998 թվականին Արցախի ազատագրված տարածքները  վերադարձնելու շուրջ քաղաքական և իշխանական  այն ժամնակավ էլիտայի ազդեցիկ ներկայացուցիչների հետ ունացած տարաձայնության պատճառով  Լևոն Տեր-Պետրոսյանը  ստիպված եղավ հրաժարական տալ: Իշխանությունը հանձնելուց 18 տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներում ոչինչ չի փոխվել և  նա գտնում է, որ իր կողմից առաջ քաշված թեզը, որը հայտնի է իբրև պարտվողական կամ զիջողական մոտեցում,  եղել և մնում է լուծման միակ և  այլընտրանք չունեցող բանաձևը: Ընդ որում  նրա այս մոտեցումը տարիների ընթացքում այնքան է  կարծրացել, որ առաջին նախագահը Ադրբեջանաի նախագահ Իլհամ Ալիևին գնահատում է որպես ռացիոնալ քաղաքական գործիչ: Իհարկե դժվար է ասել, թե թոշակի անցնելն ինչպես է անդրադարձել նրա քաղաքագիտական մտքի վրա, բայց  հիշեցենենք, որ «ռացիոնալ քաղքական գործիչ» Ալիևը հայ խաղաղ բնակիչներին խոշտանգած ադրբեջանցի զինվորկաններին, իսկ դրանից առաջ էլ Բուդապեշտում  հայ սպային կացնահարած Սաֆարովին մեծարանքով հերոսի կոչում է շնորհում, ինչպես նաև առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ Ստեփանակերտը՝ Խանքենդին  պատմական ադրբեջանական տարածք է: «Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը, Իլհամ Ալիեւին ես համարում եմ ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատ­ման նաեւ սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղու­թյամբ, ինչպես ժամանակին իմ «Պատերազմ, թե՞ խաղաղու­թյուն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձա­գան­քեց իր հայրը՝ հանգուցյալ Հեյդար Ալիեւը։ Պատկերացնում եմ, թե այս ելույթից հետո ինչպիսի վայ­նասուն է բարձրանալու Հայաստանի քաղաքական ու տեղեկա­տվական դաշտում։ Մեզ բախտ է վիճակվելու կրկին ականատես լինել տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության շքեղ մի տոնահանդեսի։ Մենք արժանանալու ենք բազմազան մաշ­ված պիտակների, եւ արդեն որերորդ անգամ մեզ գամելու են անարգանքի սյունին, ի հաստատումն հայ քաղաքական մտքի օրիգինալությունը բնորոշող հետեւյալ պարադոքսալ սիլլոգիզմի.

  1. Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել.
  2. Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ.
  3. Մասը պահողները հռչակվում են դավաճաններ. Ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ։
Ինչո՞ւ ենք, ուրեմն, մեր անցավ գլուխը փորձանքի տակ դնում։ — Որովհետեւ Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա։ Եթե մենք էլ մյուսների պես լռենք, ողջախոհության ճրագը մեր երկրում վերջնականապես կմարի։ Ուստի, անկախ այն բանից, թե մեզ ինչ պիտակներ կփակցնեն, ես Կոնգրեսին առաջարկում եմ խիզախաբար ընտրությունների գնալ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշա­նա­բանով։ Դա չի կարող հասկացողություն չգտնել ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ, որովհետեւ Հայաստանի ու Ղա­րա­բաղի փրկության, ապահովության ու զարգացման այլ ճա­նապարհ գոյություն չուն»,- արձանգրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Շեշտադրումների իմաստով Տեր-Պետրոսյանի  պատմական էքսկուրսներով հագեցած մեկ ժամանոց երակարաշունչ ելույթում նորություն գրեթե չկար՝ բացառաությամբ թերևս ելույթի վերջում սիրված ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի անվան անհարկի հիշատակմանը: Նորությունը հավանաբար պետք է սպասել Տեր-Պետրոսյանի առաջարկների վերաբերյալ քաղաքական դաշտի, հատկապես իշխանության արձագանքերի  և  գնահտականների, ինչպես նաև տողատակերում թաքնված ակնարկների մեջ, որոնցով պայմանավորված էլ նախկին նախագահը  վերստին հիշել է իրեն այնքան սրտամոտ «Հայաստանի ու Ղա­րա­բաղի փրկության ճշմարտությունները»: Տեր-Պետրոսյանը շատ պարզ հայտարարում է, որ պատրաստ է աջակցել գործող իշխանությանը՝ մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանին, եթե նա որոշի գնալ տարածքների զիջման, իր կարծիքով խիստ անհրաժեշտ քայլին. «Արտառոցն ու ապշեցուցիչը Հանրապետական կու­սակ­ցության եւ կոալիցիոն կառավարության ներկայացուցիչների պահվածքն է։ Այդ կուսակցության ոչ մի անդամ եւ պետական ոչ մի պաշտոնյա, լղոզված ու կցկտուր խոսքերից բացի, երբեւէ փոխզիջման վերաբերյալ հրապարակային հստակ հայտարա­րությամբ հանդես չեն եկել։ Հասարակությանը խաղաղության նախապատրաստելու եւ դրա ընդդիմախոսներին հակադար­ձելու գործում նրանք փաստորեն լքել, մենակ են թողել իրենց նախագահին։ Այնինչ դա պետք է լիներ ոչ թե Հայ Ազգային Կոնգրեսի, այլ առաջին հերթին, հենց իրենց գործը»,- իշխանության բոստանը քար է նետում ՀԱԿ առաջնորդը: Թեպետ Տեր-Պետրոսյանը նշել է, որ ՀԱԿ-ը չի գնալու ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցության, այնուամենայնիվ սա  Սերժ Սարգսյանին ուղղված շատ կոնկրետ համագործակցության առաջարկ է: Այսպիսով՝  հողերի վերադարձի հարցում  Լևոն Տեր-Պետրոսյանի  հայտնի մոտեցումը  ՀԱԿ-ի «ցանկալի և նախընտրելի»  ըննդիմություն քարտբլանշն է դառնում: Եթե արտաքին օղակը Սերժ Սարգսյանի շուրջ սեղմվում է և նա գնալու է զիջումների, ապա ընդդիմության ճամբարում Տեր-Պետրոսյանի ներկայությունն ու մոտեցումները քաղաքական անփոխարինելի  նվեր են   նրա համար: ԼՂՀ հարցի կարգավորումը ազգային գերխնդիր է  և դրա լուծման պատասխանատվությունը, առավել ևս, եթե հայկական կողմը տարածքային զիջման է գնալու, օդուջրի  նշանակություն ունի ցանկացած գործող իշխանության համար: Հետևաբար Սերժ Սարգսյանը իրենից կախված ամեն ինչ պետք է անի, որ ՀԱԿ-ը հնրավորինս լայն ներկայացվածությունն ունենա ապագա ԱԺ-ում: Սա գլխավոր քաղաքական խնդիրն է, որին ՀԱԿ առաջնորդը  փորձեց լուծում տալ: Փաստորեն 2017 թվականի ընտրությունների ժամանակ ՀԱԿ ստացած ձայները քաղաքական բառապաշարով ասելու դեպքում՝ խորհրդանշելու են  հասարակության այն զանգվածների կարծիքը, ոքվեր կողմ են տարածքների վերադարձմանը: Վստահաբար Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին ձեռնտու է ուեննալ հենց այսպիսի ընդդիմություն: Իսկ թե  Հայաստանում ինչպես են անցկացվում ընտրությունները, քննարկման առանձին թեմա են, որոնց վերաբերյալ Տեր-Պետրասյանի նախկին ելույթներում մանրակրկիտ վերլուծություններ ունեն: Կարինե Սարիբեկյան

դիտվել է 164 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am