Շենգավիթի տարածքը 1000 տարով հին է եգիպտական բուրգերից. վարչապետի հարցազրույցը FDI MAGAZINE-ին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը Financial Times-ի FDI MAGAZINE պարբերականին Քորթնի Ֆինգար Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է, որպեսզի իր գլխավորած կառավարությունը ձևավորի ստեղծարար և ձեռներեց մտքի տեր անձանց համար գրավիչ միջավայր: Քորթնի Ֆինգարի հետ զրույցի ընթացքում, սակայն, նա նաև նշեց, որ վճռական է՝ ապահովելու, որպեսզի երկրի բնակչությունը համակարծիք լինի ապագայում իրագործվելիք փոփոխություններին: Հ. Որո՞նք են այն գերակայությունները, որոնց ցանկանում եք անմիջապես անդրադառնալ՝ որպես վարչապետ: Պ. Անկեղծ ասած, վարչապետի աշխատանքը ենթադրում է, որ ցանկացած խնդիր գերակա է: Տնտեսական աճ, սոցիալական հարցեր, առողջապահություն և պայքար կոռուպցիայի դեմ. չի կարելի ասել, թե այս ոլորտը գերակա է, իսկ մյուսը՝ երկրորդային: Թերևս, վարչապետի և գործարարի աշխատանքի և գործողությունների տարբերությունն այն է, որ վարչապետը չի կարող իրեն թույլ տալ առաջնահերթություններ սահմանելու և միայն կարևորագույն խնդիրներով զբաղվելու շքեղությունը: Ըստ իս՝ ահա թե որն է մեր առաջին գլխավոր խնդիրը. մեզ անհրաժեշտ է կապ հաստատել հասարակության հետ, որպեսզի մեր ազգը հասկանա, հավատա և արձագանքի մեր կողմից ուղարկվող ազդակներին: Դա վերաբերում է թե´ տնտեսվարողներին, թե´ հանրության լայն շրջանակներին: Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, երբ մեր ազգը մեր դաշնակիցը լինի և սատարի մեր առաջարկած ծրագրերին: Հ. Տնտեսական ի՞նչ նախաձեռնություններ կամ ծրագրեր ունեք: Պ. Մենք արդեն իսկ ներկայացրել ենք Կառավարության ծրագիրը, որում ընդգծել ենք, թե ինչ ենք անելու: Ցանկանում եմ շեշտել մի քանի հիմնական թեմաներ: Առաջինը. մեզ անհրաժեշտ է ստեղծել իսկապես ազատ, մրցակցային և արդար միջավայր բիզնեսի համար: Վստահ ենք, որ մեր ազգի ստեղծարար ներուժը և գործարար ձիրքը թույլ կտան մեր բիզնեսներին շատ արագ տեմպերով աճել նման միջավայրում: Ավելին, եթե հստակ ազդակներ ուղարկենք, օտարերկրյա ներդրողները նույնպես կարձագանքեն և մուտք կգործեն մեր շուկա, եթե վստահություն տածեն խաղի կանոնների հանդեպ: Երկրորդը. հաշվի առնելով մեր տնտեսության ներկայիս վիճակը՝ մենք խթանելու ենք բիզնեսներին, թերևս, կառավարության համար ոչ այնքան ավանդական եղանակով. պատրաստվում ենք ստեղծել հիմնադրամներ, որոնք ֆինանսավորում կտրամադրեն տարբեր ոլորտների, օրինակ՝ գյուղատնտեսությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, ՓՄՁ-ներին և այլն: Երրորդը. ստեղծելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ մասնավոր և պետական հատվածների տաղանդաշատ ներկայացուցիչների հետ քննարկելու և մշակելու ենք երկարաժամկետ ռազմավարություններ, ծրագրեր և բարեփոխումներ, ի վերջո՝ որոշելու ենք, թե ինչ ուղղությամբ է ընթանալու Հայաստանը: Ամփոփելով կարող եմ նշել, որ ստեղծելու ենք առավել նպաստավոր և հարմարավետ պայմաններ ստեղծարար և եռանդուն անհատների համար՝ նրանց տեսանելի դարձնելով մեր ապագայի հորիզոնները, որպեսզի բոլորը մասնակից դառնան այդ ապագան կերտելու գործին: Ցանկանում ենք բոլորին ցույց տալ մեր երազանքների երկիրը: Հ. Օտարերկրյա ուղղակի ներդրումներն ինչպիսի՞ տեղ են զբաղեցնում Ձեր տնտեսական ծրագրերում, և նախատեսու՞մ եք արդյոք մասնավորեցնել որևէ ձեռնարկություններ: Պ. Օտարերկրյա ուղղակի ներդրումները հույժ կարևոր են մեզ համար՝ ոչ միայն տնտեսական աճին նպաստելու և լրացուցիչ ներդրումներ, այլև կառավարման նոր մշակույթ ներգրավելու տեսանկյունից, որի միջոցով նաև ցույց կտանք, որ մեր երկիրը բաց է, որը բազմապատկող դրական ազդեցություն կունենա մեր կյանքի այլ ոլորտների, օրինակ՝ զբոսաշրջության վրա: Ինչ վերաբերում է մասնավորեցմանը, ապա կարծում եմ, որ Հայաստանը նախկին խորհրդային պետությունների շարքում առավել ազատական պետություններից է: Պետական գույքի ծավալն իսկապես շատ փոքր է: Այնուհանդերձ, վստահ եմ, որ մասնավոր կառավարումը միշտ պետականից ավելի լավ է. այն նվազեցնում է կոռուպցիայի ռիսկերը, բարձրացնում օգտակար գործողության գործակիցը և այլն: Ուստի, մտադիր ենք բիզնեսի տրամաբանություն ունեցող ամեն բան, բացառությամբ շատ առանձնահատուկ ոլորտների, ինչպիսիք են անվտանգությունը և պաշտպանությունը, կա´մ մասնավորեցնել, կա´մ հանձնել մասնավոր կառավարման: Կարծում եմ, որ մեր տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը շատ հետաքրքիր է և գրավիչ. այն լի է հրաշալի ներուժով և հնարավորություններով: Մեր գյուղատնտեսության, ոսկեգործության, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտները նույնպես օտարերկրյա ներդրումներ ներգրավելու մեծ ներուժ ունեն: Հ. Տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը խրթին է: Ինչպե՞ս եք վարվում այդ նուրբ իրավիճակում, և ինչպե՞ս կարող եք ի հեճուկս դրան ավելացնել տնտեսական ինտեգրումը: Պ. Ինչ վերաբերում է մեր արտաքին քաղաքականությանը, ապա մեր գործողություններով և քաղաքականությամբ միանշանակորեն հղելու ենք այն ազդակը, որ մենք շատ ազնիվ և անկեղծ ենք մեր գործընկերների հետ: Մեկ պետության հետ չենք համագործակցելու՝ ի վնաս այլ պետությունների: Մեր պետության և մեր հարևան պետությունների չափը մեզ համար հիմնավորում են այն մոտեցումը, որ մեզ պետք է իսկապես կենտրոնանալ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Այդ տեսանկյունից, կարծում եմ, տարածաշրջանային համագործակցությունը նոր հնարավորություններ կբացահայտի մեր բիզնեսների համար: Մեզ նաև անհրաժեշտ է բոլորին համոզել, որ մենք շատ հանդուրժող ազգ ենք, թեպետ բոլորը մեզ ճանաչում են որպես հակամարտության կողմի: Կարծում եմ, որ մեր կենսակերպն ապացուցում է դա, քանի որ մեր ազգի երեք քառորդն ապրում է արտերկրում՝ որպես այլ պետությունների օրինապահ քաղաքացիներ: Մենք բավարար չափով զգացել ենք պատերազմների հետևանքները, որպեսզի շատ զգայուն լինենք խաղաղության արժեքի նկատմամբ, և մեզ շատ է մտահոգում մեր անվտանգությունը: Հ. Ի՞նչ կցանկանայիք, որպեսզի այլ պետությունների քաղաքացիները և ընկերություններն իմանային Հայաստանի մասին, որը նրանք հնարավոր է դեռևս չգիտեն: Պ. Մենք գիտենք խաղաղության արժեքը և շատ երախտապարտ ենք մեր բարեկամներին: Պետականություն ունեցող ամենահին ազգերից մեկն ենք: Երևանը Հռոմից 50 տարով ավելի հին է: Երևանում շատ մոտ գտնվող Շենգավիթի տարածքը 6000 տարեկան է՝ քաղաքակրթություն, որը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք: Տպագրություն նախաձեռնած առաջին պետությունների շարքում ենք եղել: Գործարարներին և զբոսաշրջիկներին առաջարկում ենք գալ Հայաստան, հյուրընկալվել մեզ մոտ և դառնալ մեր բարեկամը:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
«Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am