Իսրայելական մոդելը Հայաստանում «տեղադրելու համար» մեզ անհրաժեշտ է ունենալ ոչ թե 300 միլիարդ, այլ…

Կարո՞ղ ենք արդյոք մենք էլ Իսրայելի օրինակով վերածվել «ազզ-բանակի» ու դառնանք տարածաշրջանում «խաղի կանոններ» թելադրող։ Դա պարզելու համար բերենք մի քանի ցուցանիշներ։ Իսրայելի համախառն ներքին արդյունքը մոտ 300 միլիարդ դոլար է։ Դրա 5.5 տոկոսը՝ տարեկան մոտ 16 միլիարդ դոլար, ծախսվում է ռազմական նպատակներով։ Հայաստանը ռազմական կարիքներին ուղղում է իր 10-11 միլիարդ դոլարանոց ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը՝ 400 միլիոն դոլար։ Զուտ թվաբանորեն, հաշվի առնելով Իսրայելի եւ ՀՀ բնակչության թվերի տարբերությունը, իսրայելական մոդելը Հայաստանում «տեղադրելու համար» մեզ անհրաժեշտ է ունենալ ոչ թե 300 միլիարդ, այլ 130 միլիարդ դոլարի ՀՆԱ։ Կրկին զուտ թվաբանորեն հաշվի առնելով, որ Իսրայելի թշնամիների թիվը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի թշնամիների թվին, ապա իսրայելական մոդելով պաշտպանական համակարգ ունենալու համար մեզ անհրաժեշտ է 130 միլիարդ դոլարից էլ պակաս ՀՆԱ։ Թող լինի, ասենք, 60-70 միլիարդ։ Սա 6 անգամ ավելի է, քան մեր այսօրվա ՀՆԱ-ն։ Այսինքն, եթե մենք ունենանք 6 անգամ ավելի մեծ ՀՆԱ, քան այսօր, եւ մեր պաշտպանության վրա ծախսենք դրա 5.4 տոկոսը կամ 3-3.5 միլիարդ դոլար, ապա զուտ թվաբանական տեսանկյունից կարող ենք ասել, որ մեր եւ Իսրայելի պաշտպանվածության մակարդակները գրեթե հավասար են։ Սա, իհարկե, շատ հեռու է մասնագիտական ռազմագիտական-տնտեսական բանաձեւ լինելուց, բայց, ընդհանուր առմամբ, ուրվագծում է իսրայելական մոդելով հայկական «ազգ-բանակի» ռեսուրսային «թվաբանությունը»։ Մի խոսքով, «ազգ-բանակ» դառնալու համար պետք է, որ մեր տնտեսությունը զարգանա ու աճի մի քանի անգամ։ Հնարավո՞ր է դա արդյոք։ Եթե Իսրայելին հաջողվել է իր անապատներում, ոռոգման ջուր գրեթե չունենալու պայմաններում ստեղծել այնպիսի գյուղատնտեսություն, որով կերակրվում է Եվրոպան, ապա ինչու հնարավոր չէ հսկայական բերրի հողեր, շատ բարենպաստ կլիմա ու ոռոգման ջրի անսպառ աղբյուրներ ունեցող Հայաստանում ստեղծել նմանատիպ գյուղատնտեսություն։ Հնարավո՞ր է։ Իհարկե հնարավոր է, եթե պարբերաբար լայնածավալ պատերազմների մեջ ապրող Իսրայելում հսկայական օտարերկրյա ներդրումներ են արվել ու արվում, այդ երկիրը դարձել է աշխարհի տեխնոլոգիական կենտրոններից մեկը, հնարավո՞ր է շատ ավելի խաղաղ պայմաններում ապրող Հայաստանն էլ ներդրումներ ներգրավի։ Իհարկե հնարավոր է: Եթե Իսրայելը կարողանում է արտադրել ռազմական բարձր տեխնոլոգիական արտադրանք ու տարեկան 5-7 միլիարդ դոլարի զենք վաճառել, հնարավո՞ր է, որ Հայաստանում էլ ստեղծվի նման ռազմարդյունաբերական համալիր։ Անշուշտ հնարավոր է։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում  

դիտվել է 24 անգամ
Լրահոս
«Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am