Սարի թաղի գործով դատական նիստը կարծես սերիալ լինի

«Սարի թաղի գործով կալանավորված 9 բնակիչներին առաջադրվել է նույնաբովանդակ և ոչ կոնկրետ մեղադրանքներ:Նրանց  վերաբերյալ գործը գտնվում է դատարանում, այն մաս- մաս է ուղարկվել դատարան: Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի,Էդուարդ Զեյթունյանի վերաբերյալ գործն առաջինն է ուղարկվել դատարան, դրանից հետո ևս երկու հոգու՝ Սարգիս Արաբաջյանի, Կարեն Վանոյանի գործը և դրան հաջորդեց ևս երեք հոգու գործ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սարի թաղում կալանավորված բնակիչների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Նրա խոսքով՝ քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անհայտ անձանց հետ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Փաստաբանի խոսքով՝ դատական վերջին նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, հարցաքննվել է երկու տուժող ոստիկան, բայց նրանցից ոչ մեկը չի կարողացել հստակ ասել, թե ում կողմից է բռնության ենթարկվել, չեն էլ ճանաչել մեղադրալներին: «Միայն ոստիկաններից մեկն ասաց, որ հետագայում տեսանյութը դիտելով ամբաստալյաններից մեկին նմանեցրել է այդ տեսանյութում գործողություններ կատարող անձին»,-ասաց նա: Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել մեղադրանքները կոնկրետացնելու վերաբերյալ, ինչին ի պատասխան դատախազն ասել է, որ դատավարության ընթացքում կպարզվի: Սարի թաղի բնակիչ Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանն էլ հավելեց, որ ամուսինը առողջական խնդիրներ ունի, բայց կալանավայրում  համապատասխան բուժում չի ստանում. «Ես դիմում գրեցի Մարդու իրավունքների պաշտպանին, այնտեղից ինձ ասացին, որ ամուսինս համապատասխան բուժզննում անցել է, դեղորայքներ է ստանում, բայց դա այդպես չէ: Նա սրտի հետ կապված խնդիրներ ունի, բայց հիմա էլ ասում է, որ ոտքերն են դողում, չի կարողանում կանգնել, ամբողջ օրը քնած է»,-նշեց կինը՝ հավելելով, որ դատական նիստերից ոչ մի ակնկալիք չունի, քանի որ, ըստ նրա, ոչ մի փաստարկ չի ընդունվում որպես օրինական:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
«Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am