Որքա՞ն կուտակային կենսաթոշակ կստանաք. աշխատավարձի քանի՞ տոկոսը կկազմի այն

Ի՞նչ գործոններ են ազդում կուտակային կենսաթոշակի չափի վրա եւ ինչպես է այն հաշվարկվում: Այս առնչությամբ «Նորք» Սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական եւ իրազեկման կենտրոն» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Կուտակային համակարգում կենսաթոշակի չափը կախված է մի շարք գործոններից, ինչպիսիք են աշխատավարձի չափը եւ աճի տեմպը, անընդմեջ կուտակելու տարիների քանակը, երեխայի խնամքի արձակուրդի տարիները, գնաճը, ֆոնդերի եկամտաբերությունը: Կուտակային համակարգի մասնակցի ապագա կենսաթոշակային եկամուտը ամենից առաջ կախված է նրա աշխատավարձի մեծությունից. որքան բարձր է աշխատավարձը, այնքան շատ են հատկացումները, հետեւաբար ավելի բարձր կլինի կուտակային բաղադրիչից կենսաթոշակը: Կուտակային համակարգի արդյունավետության մյուս կարեւոր գործոնը համակարգին անընդմեջ հատկացումներ կատարելու տարիների քանակն է. էական է հատկապես, որ մասնակիցը հնարավորինս երկար տարիներ, առանց դադարի, կատարի կուտակային հատկացումներ` պետության հետ միասին: Այս իմաստով, կենսաթոշակի չափի վրա բացասական ազդեցություն են ունենում գործազրկության տարիները: Կուտակային համակարգի հայաստանյան մոդելը ներմուծեց կարեւոր լուծում` կապված մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց համար: Քանի որ երեխայի խնամքի արձակուրդի տարիներին անձը չունի աշխատավարձային եկամուտ, հատկացումները չդադարեցնելու նպատակով նրանց համար սահմանվեցին ֆիքսված չափով հատկացումներ` ամսական 8000 դրամ, որից 3000 դրամը վճարում է գործատուն, 5000 դրամը` պետությունը պետական բյուջեից: Այսպիսով, երեխայի խնամքի արձակուրդումգտնվելու տարիներին եւս մասնակիցը կշարունակի կուտակել իր ապագակենսաթոշակի համար: Գնաճը կուտակային համակարգում ամենակարեւոր գործոններից մեկն է: Քանի որ կուտակային հատկացումները երկարաժամկետ խնայողություններ են, եւ մասնակիցները այդ միջոցները տնօրինելու իրավունք ունեն միայն կենսաթոշակային տարիքում, ուստի կարեւոր է, որ կուտակային կենսաթոշակային միջոցները պահպանեն իրենց գնողունակությունը: Հայաստանում օրենքով երաշխավորված է կուտակային բաղադրիչիմասնակիցների կատարած հատկացումների վերադարձելիությունը`գնաճովճշտված: Թե որքան կենսաթոշակ կստանան կուտակային համակարգի մասնակիցները 63 տարեկանում, կախված է ոչ միայն  նրանց համար կատարվող կուտակային հատկացումներից, այլ նաեւ այդ խնայողությունների կառավարմանարդյունքներից. որքան արդյունավետ են կառավարվում կենսաթոշակային ֆոնդերը, այնքան ավելի շատ են մասնակցի խնայողություններին ավելացող եկամուտները: Կուտակային համակարգի մասնակիցների համար մշակվել է կուտակային կենսաթոշակի հաշվիչ, որի օգնությամբ կարելի է կատարել կանխատեսում-հաշվարկներ ապագա կուտակային կենսաթոշակի վերաբերյալ: Գործիքը մշակելիս հաշվի է առնվել այս բոլոր գործոնների ու դրանց փոփոխության ազդեցությունը կենսաթոշակի չափի վրա, ուստի կարելի է արդեն այսօրվանից մոտավոր պատկերավում կազմել, թե համակարգի մասնակիցը, կյանքի տարբեր սցենարների պարագայում, որքան կենսաթոշակ կստանա: Հաշվիչը, ի թիվս մի շարք մանրամասն հաշվարկների, տալիս է գլխավոր հարցի պատասխանը` աշխատավարձի քանի տոկոսը կստանաք որպես կենսաթոշակ: Հաշվիչը հասանելի է www.epension.amմիասնական սոցիալական պորտալում:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
«Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am