Վլադիմիր Հակոբյան. Եթե Դալլաքյանն Արմեն Գևորգյանի զանգերին չի պատասխանել, ինչպե՞ս է ենթադրում դրանց բովանդակության մասին

Վիկտոր Դալլաքյանը երեկվա ասուլիսում մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց, որոնց շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով 168 Ժամ»-ը զրուցել է ՀՀ նախագահի  խոսնակ Վլադիմիր Հակոբյանի հետ: Դալլաքյանն ասաց, թե, իբր, Սերժ Սարգսյանը «սարսափել է» իր նախորդ ասուլիսից և  փորձել է խոչընդոտել  այն: Ըստ նրա, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը երեք անգամ զանգահարել է իրեն, սակայն ինքը հեռախոսազանգերին չի պատասխանել, այնուհետ Գևորգյանը հաղորդագրություն է ուղարկել՝ խնդրելով կապ հաստատել իր հետ, սակայն Դալլաքյանն այդպես էլ չի արձագանքել: Անդրադառնալով թեմային՝ նախագահի խոսնակն ասել է. «Նախ՝ եթե պարոն Դալլաքյանը չի պատասխանել զանգերին, ապա ինչպե՞ս է ենթադրում այդ զանգերի բովանդակության մասին, թե ի՞նչ նպատակով են եղել պարոն Գևորգյանի զանգերը: Որքան ես կարողացա ճշտել պարոն Գևորգյանից, քանի որ այդ ասուլիսից առաջ պարոն Դալլաքյանը դեռ հանդիսանում էր աշխատակազմի ղեկավարի տեղակալ և նախագահի ներկայացուցիչ ԱԺ-ում, պարոն Գևորգյանը պարզապես փորձել է իր ենթակայից ճշտել հաջորդ օրն Ազգային ժողովում սպասվելիք աշխատանքների, ԱԺ-ում ընթացող գործընթացների վերաբերյալ, այսինքն՝ Դալլաքյանի բուն աշխատանքային  պարտականությունների հետ  կախված որոշ հարցեր: Այսինքն՝ պարոն Գևորգյանի զանգն իր ենթակային հետապնդել է բացառապես, այդ նպատակը, և, եթե պարոն Դալլաքյանը զանգերին չի պատասխանել, մի տեսակ «եթե-ապա» կոնֆիգուրացիաներով ենթադրություններ անել, թե զանգն ինչ նպատակով է եղել, այդքան էլ գեղեցիկ չէ»:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
«Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am