Հանրապետական դառնալը իմ կյանքում ոչինչ չի փոխել․ Վահան Մարտիրոսյան
Այսօր ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե հանդիպե՞լ է նախարարությունում գողության դեպքերի և ինչպե՞ս է պայքարում նման երևույթների դեմ, ինչին ի պատասխան ասաց.«Պրիմիտիվ գողության իմ աշխատանքի ընթացքում չեմ հանդիպել: Իմ պահանջն էլ եղել է, որ բոլորն աշխատեն մաքուր: Հուսով եմ, որ նախկինում էլ գողություն չի եղել: Չեմ կարող մեկնաբանել դա»: Անդրադառնալով իր՝ ՀՀԿ-ական դառնալուն՝ նախարարն ասաց, որ մոտ մեկ ամիս է, ինչ Հանրապետական կուսակցությանը անդամագրված նախարարը իր նախարարությունում պրիմիտիվ գողության չի հանդիպել և հրահանգել է մաքուր աշխատել։ Այն հարցին, թե ի՞նչ տվեց ՀՀԿ-ական դառնալը, Մարտիրոսյանը ասաց. «Հանրապետական դառնալը իմ կյանքում ոչինչ չի փոխել»։
