Տեր-Պետրոսյանի ելույթները կարող էին ուրախ լինել, եթե այդքան ցավալի չլինեին. Կարինե Հակոբյան

Տեր-Պետրոսյանի ելույթները կարող էին ուրախ լինել, եթե այդքան ցավալի չլինեին: Պարզվում է խեղճ Իսրայելը չորս կողմից թշնամիներով շրջապատված, ամբողջ աշխարհը իրենց դեմ է և, ուրեմն, բնական է, որ պետք է ազգ-բանակի մոդելը կիրառի: Իսկ մենք,ընդամենը Ադրբեջանի և Թուրքիայի հետ է, որ դիվանագիտական հարաբերություններ չունենք: << Ի տարբերություն Իս­րա­յելի, Հայաստանը ճանաչված է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետու­թյուն­ների կողմից, բացառությամբ Պակիստանի>>։ Այնուհետև նույն կարեկցանքով և ըմբռնումով շարունակում է << Անկախությունից ի վեր Իսրայելը վեց լայնածավալ պա­տերազմներ է մղել իր չորս հարեւանների՝ Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի ու Լիբանանի դեմ (1948, 1956, 1967, 1973, 1982, 2006 թթ.), չհաշված Իրաքի միջուկային կենտրոնին հասցված օդա­յին հուժկու հարվածը (1981թ.) >>: Եվ ամբողջ ելույթը շարադրված է այսպիսի տրամաբանությամբ: Սակայն վերջում հերթը հասնում է վիրավորանքներին: Նախկին նախագահը ասում է,- <<Պատկերացնում եմ, թե այս ելույթից հետո ինչպիսի վայ­նասուն է բարձրանալու Հայաստանի քաղաքական ու տեղեկա­տվական դաշտում։ Մեզ բախտ է վիճակվելու կրկին ականատես լինել տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության շքեղ մի տոնահանդեսի>>: Փաստորեն, քննադատությունը ի սկզբանե պախարակելի է և այն ինչ ասվում է անբեկանելի ճշմարտություններ են հռչակվում ի սկզբանե: Իսկ նա ասում է հետևյալը,- <<..Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել.>>: Թող ինձ տգետ և կարճատես համարեն, բայց ուզում եմ հարցնել, հետաքրքիր է այդ ինչպե՞ս ես պահպանում մյուս մասը: Իսկ մի գուցե զիջում ես մի մասը, հետո հաջորդ մասը և այդպես շարունա՞կ: Ինչու՞ ոչ: Ադրբեջանին և Թուրքիային ինչ է պետք, ընդհանարպես, նախկին նախագահը այդ հարցը երբևիցե իրեն տվե՞լ է: Ի՞նչ է պետք Ադրբեջանին. մի քանի տարա՞ծք: Ինչ է, Ադրբեջանը այդ մի քանի տարածքի կարիքը այդքան շա՞տ ունի, թե՞ իր նախնյաց հոգիներն են, որ կանչում են նրանց դեպի այդ տարածքները: Ադրբեջանին առնվազն ամբողջ Արցախն է պետք: Եթե պետք է: Իսկ գուցե Ադրբեջանը Ղարաբաղի հարցը օգտագործում է որպես պատրվակ Ռուսաստանին մերժելու համար և նրա հովանու տակ հիմնավորապես չմտնելու համար: Եվ, գուցե, նրան այդքան էլ պետք չեն մեր զիջումները: Ես դա չգիտեմ, բայց գիտեմ, որ այդ մի քանի տարածքները, որը բազմիցս մեր կողմից առաջարկվել է , Ալիևը չի վերցնում: Մենք տալիս ենք, իսկ նա չի վերցնում, հասկանու՞մ եք: Այնուհետև Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, - <<Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ>>: Պարզվում է մեր զարգացման բանալին հողեր զիջելու մեջ է: Զիջեցինք ու սկսում ենք զարգանալ: Որքան շատ ենք զիջում, այնքան շատ ենք զարգանում: Այս ամենը իսկապես կարող էր լինել զվարճալի, եթե այդքան տխուր չլիներ:Դաժան իրականությունը հետևյալն է, և այն շատ պարզ է և հայտնի. բանն այն է, որ այս աշխարհակարգում, որտեղ, ցավոք սրտի, բոլորը բոլորի դեմ են, կարելի է կանգուն մնալ միայն լինելով զարգացած և ուժեղ երկիր: սակայն զիջումներով չէ, որ ազգերը դիմակայում են, այլ վեհ նպատակներ ունենալով և սրբություններ ունենալով: Եվ պետք չէ հեգնել <<Ծովից ծով Հայստան>>-ի գաղափարը և պետք չէ նույն հարթության վրա դնել Բաքու գրավելը և Արևմտյան Հայաստանը վերադարձնելը: Այդ ցինիզմի սերմերն են որ այսօր այդպես առատորեն ծլարձակում են և մոլախոտով են պատել ամբողջ Հայաստանը: Մեր խնդիրը զիջել չզիջելը չէ: Եվ ոչ էլ <<պատերազմ, թե խաղաղություն>>-ը, որը նույնպես արհեստական խնդիր է և իմաստազուրկ արտահայտություն: Չկա այդպիսի երկընտրանք մեզ համար: Նախորդ դարասկզբին, երբ մենք ենթարկվեցինք ցեղասպանության, պատճառն այն չէր որ մենք պատերազմն էինք ընտրել, այլ, գուցե՝ հակառակը: Մեր հիմնական տարբերությունը Իսրայելից ոչ թե հարևաններն են, այլ մարդիկ և, իհարկե, առաջին հերթին ղեկավարները: Հետաքրքիր է, երբ Տեր- Պետրոսյանը Իսրայելին օրինակ է բերում, որ մի քանի հարյուր հազարից հրեա բնակչությունը դարձրել են յոթը միլիոն, այդ ու՞մ է ասում, այդ ե՞ս եմ եղել նախագահ այդքան տարիներ: Ու՞ր է հայրենադարձության պետական ծրագիրը: Ու՞ր է: Ինչու էին այդպես արագ սեփականաշնորհում հողը, ինչ է հողը փախչելու՞ էր երկրից: Թե՞ վստահ չէին , որ հետո դա կարող է հասնել գյուղացուն: Այդ ի՞նչ հիմքերի վրա էր դրված այդ երկիրը, որ իրենք էլ վստահ չէին: Այնուհետև երկրի ընդերքը, շինությունները, արտադրության միջոցները, ամբողջ հանրային հարստությունը սեփականաշնորհվեց և դրվեց անարդար մրցակցության հիմքը: Եվ այսօր ոչ մի պատասխանատվության զգացում ժողովրդի առջև: Իսկ ամենից մեծ հանցանքը Արցախը Հայստանից օտարելու ծրագրի իրագործումն է եղել: Երբ երկրի ղեկավարները մասի և անբողջի հարաբերության մասին սխալ պատկերացում ունեն, ավելին սպասել չի կարելի: Կարինե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

դիտվել է 63 անգամ
Լրահոս
«Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am