Լավ լուր. Մնում է Մոսկվան նորից ամեն ինչ չփչացնի

Բրյուսելում ամփոփվել են ԵՄ-Հայաստան նոր շրջանակային պայմանագրի բանակցությունների արդյունքները: «Նոր համաձայնագիրը շատ ավելի մոտ կլինի արդեն գոյություն չունեցող «Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրին», քան ներկայիս «Գործընկերության և համագործակցության համաձայնագրին», այդուհանդերձ, ամենաբարդ հարցերը թողնվել են քննարկման վերջին փուլին»,-նշել է Եվրոպական պատվիրակությունը ղեկավարող` Եվրոպական Հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության Ռուսաստանի, ԱՊՀ, Ուկրաինայի, Արևմտյան Բալկանների, ԵԱԱԱ (EFTA), ԵՏԳ (EEA) և Թուրքիայի հարցերով բաժանմունքի ղեկավար Պետրոս Սուրմելիսը: Դեկտեմբերի 14-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA) նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ-Հայաստան նոր շրջանակային պայմանագրի շուրջ ընթացող մեկամյա բանակցությունների արդյունքների ամփոփմանը: Քննարկման ժամանակ ելույթ են ունեցել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Արևելյան գործընկերության երկրների վարչության պետ Դիրք Շուբելն ու Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության՝ Ռուսաստանի, ԱՊՀ, Ուկրաինայի, Արևմտյան Բալկանների, ԵԱԱԱ (EFTA), ԵՏԳ (EEA) և Թուրքիայի հարցերով բաժանմունքի ղեկավար Պետրոս Սուրմելիսը: Քննարկմանը, որի համակարգողն էր Եվրոպական քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող, քաղաքական գիտությունների թեկնածու Հրանտ Կոստանյանը, մասնակցել են ավելի քան 40 լրագրողներ, դիվանագետներ, ԵՄ կառույցների, միջազգային հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ: Իր ելույթում պարոն Շուբելը ներկայացրել է բանակցային գործընթացի քաղաքական տեսանկյունները՝ նշելով. «Ուրախ եմ տեսնել Հայաստանի հավակնոտ դիրքորոշումն այս գործընթացում, ինչպես նաև հաճելիորեն զարմացած եմ, որ մեզ հաջողվում է պահպանել նախկինում քննարկվող Ասոցացման համաձայնագրի որոշակի մասը»: Նա նաև ընդգծել է՝ Հայաստանն ինքը պետք է որոշի, թե որքանով է պատրաստ ընդունելու ԵՄ պահանջները: Իր հերթին, պարոն Սուրմելիսը արձանագրել է արագ առաջընթաց «առևտրի և ներդրումների» բլոկում: «Նոր համաձայնագիրը շատ ավելի մոտ կլինի արդեն գոյություն չունեցող «Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրին», քան ներկայիս «Գործընկերության և համագործակցության համաձայնագրին», այդուհանդերձ, ամենաբարդ հարցերը թողնվել են քննարկման վերջին փուլին»,-նշել է Սուրմելիսը: Մելքոնյանն իր խոսքում պարզաբանել է, որ սա «Ազատ առևտրի համաձայնագիրը» չէ, և առևտրի ամբողջական ազատականացում չպետք է ակնկալել, այդուհանդերձ, նոր համաձայնագրով նախատեսվում է որոշ սակագների իջեցում: Անդրադառնալով բանակցությունների ժամանակացույցին՝ պարոն Մելքոնյանը նշեց. «Մեզ շատ ավելի մտահոգում է բովանդակությունը, քան ժամանակացույցը: Մեզ համար ավելի կարևոր է հասնել լավ արդյունքի, ցույց տալով, որ Հայաստանը՝ իր ուժեղ ու կայուն քաղաքական, տնտեսական և վարչական համակարգով, կարող է իդեալական միջավայր ապահովել թե՛ ԵՄ, և թե՛ ԵԱՏՄ ու Իրանի ներդրումների համար»: Գալով վիզայի ազատականացման վերաբերյալ հարցին՝ պարոն Շուբելը շեշտել է, որ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS) պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ Վիզայի ազատականացման գործընթացի շուրջ: Այնուամենայնիվ, նա ասել է, որ Խորհուրդը պետք է նման մանդատ տրամադրի, մինչդեռ ԵՄ անդամ որոշ երկրներ պատրաստ չեն դա անել այս փուլում՝ ելնելով մի շարք պատճառներից, որոնք անմիջականորեն Հայաստանին չեն առնչվում: Պաշտոնական Երևանը, չնայած ունի պարտավորություններ այլ ինտեգրացիոն գործընթացներում` ԵԱՏՄ-ի անդամակցության շրջանակներում, այնուամենայնիվ, պետք է նկատել, որ բանակցությունները ցույց են տալիս Հայաստանը ցանկանում է առաջընթաց գրանցել: ԵՄ-ն մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, և նրա հետ փաստաթղթի ստորագրումն, իսկապես, կարող է տեղաշարժ արձանագրել Հայաստանի տնտեսությունում: Միակ մտահոգությունն այն է, որ Մոսկվան, վերջին պահի չստիպի Հայաստանին հետ կանգնել եվրոպացիների հետ համաձայնություններից, որոնք ձեռք են բերվել արդեն նոր փաստաթղթի շուրջ: Հույս կա, որ Հայաստանի և Բրյուսի միջև կառուցողական մոտեցումը կհանգեցնեն գործընթացի դրական ավարտին, և Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը շուտով կստորագրվի: Նախատեսվում է, որ համաձայնագիրը կստորագրվի 2017-ի առաջին կեսին: Հայաստանն ու Եվրամիությունը արդեն 1 տարի բանակցում են նոր համաձայնագիր ստորագրելու հարցով: Այն դառնալու է Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթուղթը: Նախորդ շաբաթ տեղի են ունեցել քննարկումներ քաղաքական հարցերի շուրջ, իսկ այս շաբաթ Բրյուսելում, փաստորեն, ավարտվեց բանակցությունների հերթական փուլը՝ նվիրված առևտրին ու ներդրումներին վերաբերող հարցերին: Այս շաբաթ Բրյուսելում կայացած բանակցությունների հիմնական հարցերն էին՝ առևտուրը, ներդրումները, «վեճերի կարգավորումը», «առևտրի տեխնիկական պատնեշների հաղթահարումը», մաքսային հարցերը և այլն: Որքանո՞վ ապագա համաձայնագիրը թույլ կտա խորացնել Հայաստան-Եվրամիություն տնտեսական համագործակցությունը և զարգացնել երկրի տնտեսությունը, ցույց կտա ժամանակը: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և ստանձնել է որոշակի պարտավորություններ: Այդուհանդերձ, հույս կա, որ համաձայնագիրը ոչ միայն հնարավորություն կտա խորացնել Հայաստանի ու Եվրամիության տնտեսական կապերը, այլև կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը նաև հետագայում: Արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ նոր համաձայնագիրն ավելի առարկայական է լինելու, քան գործող Գործընկերության ու համագործակցության համաձայնագիրը, և ավելի մոտ է լինելու մինչև 2013 թ. բանակցված Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին՝ ընդգրկելով առևտրին ու ներդրումներին առնչվող շատ կողմեր: Թամար Բագրատունի

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am