Կանխատեսում են պատերազմներ

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում այս տարվա ապրիլին ռազմական գործողությունները հանգեցրին մեծ թվով զոհերի և ցույց տվեցին, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ուորլիքի խոսքով՝ ապրիլին տեղի ունեցած բախումներից հետո կողմերն, ընդհանուր առմամբ հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանմանը, և բանակցությունների սեղանին արդեն առկա են առաջարկներ, որոնք կարող են հանգեցնել հակամարտության կարգավորմանը։ «Այս տարի մենք ականատես եղանք բանակցություններում առաջընթացի հասնելու փորձեր, մասնավորապես Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում։ Մենք հույս ունենք, որ կողմերը հետագայում էլ միասին կառուցողական աշխատանքներ կտանեն՝ գործընթացն առաջ տանելու համար»,-ասել է Ուորլիք։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ իրադարձությունների հետագա զարգացման մասին Դոնալդ Թրամփի նախագահության օրոք դժվար է խոսել. «Չեմ կասկածում, որ ԱՄՆ կառավարությունը հավատարիմ կմնա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման գործընթացին՝ համանախագահ երկրների աջակցությամբ»: Մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը հստակ ներկայացնի իր դիրքորոշումը ԼՂ կարգավորման գործընթացում, մինչև նա ծանոթանա այդ հակամարտությանը, այդ ժամանակը Ալիևը կարող է օգտագործել` շփման գծում կրկին իրավիճակը սրելու համար: Առհասարակ, պետք է նկատել, որ Արևմուտքի կոշտ արձագանքի շնորհիվ է, թերևս, որ հնարավոր դառնում հետ պահել Ադրբեջանին ռազմական գործողություններ վերսկսելուց: Սակայն ԱՄՆ նորընտիր նախագահից ու նրա վարչակազմից մոտ ապագայում չի կարելի սպասել ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ակտիվ հայտարարություններ: Հենց դրանից էլ կարող է օգտվել Ադրբեջանը: Ալիևի հույսը` Պուտինի հետ ԼՂ հարցում պայմանավորվածությունների հասնելն է: Իսկ, եթե այդ պայմանավորվածություններին հնարավոր չլինի հասնել` ապա, պատերազմն իսկապես, չի կարելի բացառել գալիք տարում: Ի դեպ, ամերիկացի հեղինակավոր փորձագետները չեն բացառում, որ հաջորդ տարի Ղարաբաղում նոր ռազմական հակամարտություն կարող է բռնկվել: «Միջնորդական ջանքերի ձախողման, սպառազինությունների մրցավազքի և հրադադարի հաճախակի խախտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը գնալով աճում է», - փաստում է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ փորձագիտական կենտրոններից մեկի՝ Արտաքին հարաբերությունների խորհրդի զեկույցը, որի նպատակն է կանխատեսել 2017-ի հավանական հակամարտություններն ու դրանց հնարավոր ազդեցությունը ԱՄՆ-ի վրա: «Եթե չլինեն արդյունավետ միջնորդական ջանքեր, հրադադարի խախտումներն ու նոր թափ ստացած լարվածությունը կարող են վերստին բորբոքել ղարաբաղյան հակամարտությունը՝ ապակայունացնելով Հարավային Կովկասը: Սա կարող է ազդել նաև Ամերիկայի տնտեսական շահերի և համաշխարհային նավթային շուկայի վրա», - փաստում են վերլուծաբանները՝ չբացառելով, որ նոր պատերազմի հետևանքով Ադրբեջանից գազի և նավթի արտահանումը կարող է ընդհատվել: Ղարաբաղը ավելացնելով հաջորդ տարվա այն վտանգների շարքում, որոնք պետք է կանխարգելել, ամերիկացի փորձագետները միաժամանակ պատերազմի բռնկման հնարավորությունն ու ԱՄՆ-ի վրա դրա ազդեցության մակարդակը շատ բարձր չեն գնահատում: Փոխարենը՝ Ամերիկայի ազգային շահերին լրջագույնս սպառնացող և խիստ հավանական է համարվում ռազմական բախումը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև. «Արևելյան Եվրոպայում Կրեմլի ագրեսիվ վարքագծի պատճառով ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի հետ հակամարտության բռնկումը՝ միտումնավոր կամ ոչ դիտավորյալ, դարձել է 2017-ի ամենագլխավոր մտահոգությունը», - փաստում է զեկույցը: Ընդ որում, ամերիկացի փորձագետները նույնչափ հավանական ու վտանգավոր են համարում նաև ռազմական գործողությունների ակտիվացումը թուրքերի և քրդերի միջև: «Եթե քրդերը հաջողեն Սիրիայի տարածքում անկախ պետություն հիմնելու գործում, դա կարող է ակտիվացնել անջատողական տրամադրությունները Մերձավոր Արևելքի քրդաբնակ մյուս շրջաններում», - պնդում է զեկույցը: Արտաքին հարաբերությունների ոլորտում հայտնի մասնագետները նաև ընդգծում են, որ թուրք-ամերիկյան կապերը սկսել են երերալ՝ Ամերիկայում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենին արտահանձնելու շուրջ տարաձայնությունների պատճառով: Հաջորդ տարվա գլխավոր վտանգների շարքում են նշվում նաև քայքայիչ կիբերհարձակումները Ամերիկայի ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև հնարավոր ահաբեկչությունները Ամերիկայի տարածքում կամ դաշնակից երկրներում: «Հիմա, երբ Վաշինգտոնում նախագահական նոր վարչակազմ է իշխանության գալիս, անհրաժեշտ է օգնել, որ որոշում կայացնողները կանխեն և խուսափեն ամերիկյան շահերին սպառնացող ճգնաժամերից», - հայտարարել է փորձագիտական կենտրոնի ղեկավար Փոլ Սթեիրսը: Զեկույցն իր հերթին փաստում է․ «Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնում է փոթորկահույզ ժամանակներում, և հնարավոր է՝ շատ ժամանակ չանցած արդեն նրա վարչակազմը կանգնի լուրջ արտաքին ճգնաժամի առաջ»: Թամար Բագրատունի

դիտվել է 45 անգամ
Լրահոս
«Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am