Լևոն Տեր-Պետրոսյան. «Ազգ-բանակի» կառուցման ծրագիրը ձախորդ, չմտածված, վտանգավոր ծրագիր է

ՀԱԿ այսօրվա համագումարում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ հիմանդիր Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ «ազգ-բանակ» գաղափարախոսությանը՝ շեշտելով, որ նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչ է թաքնված տվյալ հասկացության տակ։ « «Ազգ-բանակի» կառուցման հայկական տարբերակի ճարտարապետները պարտավոր են, առաջին հերթին, պատասխանել հետևյալ երեք հարցին. ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված այդ ծրագիրը, ի՞նչ խնդրի լուծմանն է կոչված այն և որքա՞ն ռեսուրսներ են պահանջվելու նրա իրականացման համար», - ասաց Լ. Տեր-Պետրոսյանը և հավելեց.  

Թվում էր, թե 2008 թվականի տնտեսական ճգնաժամի դեռ­եւս չհաղթահարված հետեւանքները, արտագաղթի ահագնացող տեմպերը, վտանգավոր չափերի հասած պետական պարտքը, դրա հետ կապված դեֆոլտի սպառնալիքը եւ մանավանդ ապրիլ­յան պատերազմի առաջացրած ցնցումը սթափեցնող ազդեցու­թյուն կունենան Հայաստանի իշխանությունների վրա՝ նրանց ստի­պելով արմատապես վերանայել Ղարաբաղի հարցում իրենց որդեգրած ապակառուցողական, աղետաբեր քաղաքականու­թյու­նը, եւ նշված մարտահրավերները դիմագրավելու բոլորովին այլ ռազմավարություն մշակել։ Սակայն դատելով վարչախմբի արձագանքից, կարծես թե, այս հարցում էլ մեզ հիասթա­փու­թյուն է սպասում, քանի որ ակնկալված ռացիոնալ քայլերի փո­խարեն, նա հրապարակ է նետել մի նոր անհեթեթ գաղա­փա­րախոսություն, որը կրկին մեզ դեպի փակուղի է առաջնորդում, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով։ Խոսքը վերաբերում է «ազգ-բանակ» ձեւավորելու մտահղացմանը, որը ցավալիորեն տեղ է գտել անգամ նոր կառավարության ծրա­գրում։ Մի կողմ դնելով հարցի բարոյական կողմը, որը վերաբե­րում է որպես «ազգ-բանակի» կառուցման առաջին քայլը դիտ­վող նոր հարկատեսակի կիրառմանը, ես կանդրադառնամ միայն այդ հասկացության քաղաքական բովանդակությանը։

Դրա համար, սակայն, նախեւառաջ անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչ է թաքնված տվյալ հասկացության տակ։ Ամազոնուհիներին չհաշված, պատմությանը հայտնի է «ազգ-բանակի» ստեղծման երեք հաջողված դեպք՝ առաջին երկուսը միջնադարյան Մոնղոլիայում եւ Շվեյցարիայում, իսկ երրորդը՝ ժամանակակից Իսրայելում, նկատի առնելով, անշուշտ, որ միջ­նադարի պարագայում «ազգ» բառն օգտագործվում է պայմա­նա­կանորեն։ Երեւույթի մասին տարրական պատկերացում կազ­մելու համար, կարծում եմ, արժե թեկուզ համառոտակի անդրա­դառնալ նշված դեպքերից յուրաքանչյուրին։

XIII դարի սկզբին Չինգիզխանը, զենքի ուժով միավորելով միմյանց դեմ դարերով մարտնչած մոնղոլական տասնյակ ցեղե­րին, միջցեղային հարաբերությունների ավանդական համակար­գը փոխարինեց բանակային կուռ կառուցվածքով։ Բոլոր տղա­մարդիկ զորակոչվեցին բանակ՝ հերթագայությամբ ծառայելով տասնյակներից, հարյուրյակներից, հազարյակներից ու տասհա­զարյակներից (թուման) կազմված նրա ստորաբաժանումներում։ Դա մի կողմից արթնացրեց մոնղոլների «ազգային» ընդհանրու­թյան գիտակցությունը, մյուս կողմից՝ հնարավորություն ընձեռեց ստեղծելու մի այնպիսի ահեղ զինական ուժ, որի շնորհիվ այդ փոքրաթիվ ժողովուրդը կարճ ժամանակի ընթացքում կերտեց աշխարհի ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը, տիրե­լով Խաղաղ օվկիանոսից մինչեւ Լեհաստան ու Անատոլիա ըն­կած եւ իրենից գրեթե 200 անգամ ավելի բնակչություն ունեցող տարածքին։ Այդ հսկայածավալ կայսրությունը, սակայն, գոյա­տե­ւեց ընդամենը հինգ-վեց տասնամյակ, Կուբիլայ Մեծ խանի մահվան տարում (1294թ.) բաժանվելով չորս մասի՝ նվաճումների դադարումից հետո մոնղոլների ռազմական էներգիայի սպառ­ման, կայսրությունը միավորող գաղափարախոսություն ձեւավո­րելու անկարողության եւ գլխավորապես մոնղոլ ժողովրդի փոք­րաքանակության պատճառով։

Ինչպես նշվեց, «ազգ-բանակի» ձեւավորման հաջորդ հաջող­ված փորձը շվեյցարականն է, որի դրդապատճառներն ու հետա­պնդած նպատակները, սակայն, տարբերվում են մոնղո­լակա­նից։ Եթե մոնղոլների պարագայում դա ուղղված էր իրենց նվա­ճողական նկրտումներին հագուրդ տալուն, ապա շվեյցարացի­ների մոտ թելադրված էր թշնամական միջավայրում սեփական երկրի գոյատեւումն ապահովելու պահանջից։ Գերմանա-ֆրան­սա-իտալական խառը բնակչություն ունեցող ալպյան հովիտնե­րի ավատատիրական իշխանությունները շվեյցարական դաշնու­թյան ձեւավորման ավելի քան հինգհարյուր տարիների ընթաց­քում (1291–1815 թթ.), հարկադրված լինելով դիմագրավելու ահեղ հարեւանների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ավստրիայի շարու­նակական հարձակումները, ապավինել են բացառապես սեփա­կան ուժերին եւ մարտունակ բանակի կերտումը դիտել որպես ազգային գերխնդիր։ Ու թեեւ վերջին 200 տարիներին Շվեյցա­րիան, օժտված լինելով չեզոք երկրի կարգավիճակով, արտաքին վտանգների չի ենթարկվել, եւ Եւրոպական մայրցամաքում տեղի ունեցած բոլոր, այդ թվում, առաջին եւ երկրորդ համաշխար­հա­յին պատերազմները շրջանցել են նրան, ավանդույթի ուժով, այսօր էլ բանակը մնում է շվեյցարացիների համազգային հոգա­ծության առարկան, որում զորակոչվածի, պայմանագրային ծա­ռա­յողի, կամավորի եւ պահեստազորայինի հանգամանքով ներ­գրավված են 18-ից 50 տարեկան բոլոր առողջ տղամարդիկ։ Պատահական չէ, որ ոմանց կողմից Շվեյցարիան, մեկ շնչին ընկնող զինվորականների թվով, համարվում է աշխարհի ամե­նա­ռազմականացված պետությունը, որն ի վիճակի է, փայլուն պատրաստված պահեստազորի մոբիլիզացիայի շնորհիվ, մեկ-երկու օրում տասնապատկել իր զինված ուժերի թվաքանակը։

Քանի որ «ազգ-բանակ» գաղափարի հայ ջատագովներն ընդ­օրինակման առարկա են համարում իսրայելյան փորձը, հարկ է առաջանում դրան անդրադառնալ մի փոքր ավելի մանրամաս­նորեն։ «Ազգ-բանակի» իսրայելյան ծրագրի իրականացման դրդա­պատճառն, ըստ էության, չի տարբերվում շվեյցարականից, թե­լադրված լինելով թշնամական միջավայրում ժողովրդի ան­վտան­գությունն ու պետության գոյատեւումն ապահովելու միեւ­նույն պարտադրանքից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1947թ. նոյեմբերի 29-ի բանաձեւի հիման վրա Պաղեստինը բաժանվեց երկու հավասար մասի՝ տասնչորսհազարական քառակուսի կիլո­մետր տարածքներով։ Իսրայելը ճանաչեց այդ բանաձեւը եւ Պա­ղեստինում բրիտանական մանդատի ժամկետի սպառման օրը, 1948թ. մայիսի 14-ին, հռչակեց իր անկախությունը։ Պաղեստին­ցի արաբներն ու արաբական երկրները հրաժարվեցին ենթարկ­վել ՄԱԿ-ի բանաձեւին եւ հաջորդ օրն իսկ պատերազմ հայ­տա­րարեցին Իսրայելին, սակայն ջախջախիչ պարտություն կրելով, հարկադրված զինադադար կնքեցին։ Այսպիսով, անխտիր բոլոր հարեւան արաբական պետություններից համակեցության մեր­ժում ստանալով, Իսրայելն, իր գոյությունը պահպանելու համար, ստիպված եղավ բացառապես ապավինել սեփական ռազմական ուժին եւ հնարավորինս հզորացնել իր բանակը, ինչի շնորհիվ կարողացավ հաղթանակներ տանել նաեւ հետագա պատերազմ­ներում։ Արաբա-իսրայելյան հակամարտության մթնոլորտն ար­մա­տա­պես բարելավվեց 1978–1979 թթ. Քեմփ-Դեվիդյան համա­ձայնագրերի ստորագրումից եւ Եգիպտոսի ու Հորդանանի հետ Իսրայելի կնքած հաշտության պայմանագրերի վավերացումից հետո։ Իսկ 1993 թվականին Իսրայելի պետությունը ճանաչվեց նաեւ Պաղեստինի Ազատագրության կազմակերպության (PLO) կողմից, ինչը սկիզբ դրեց Իսրայելա-Պաղեստինյան հաշտու­թյան գործընթացին, որը մինչ օրս դեռ չի ավարտվել։ Հարկ է ավելացնել, որ գոյապահպանության եւ երկրի անվտանգության ապահովման գլխավոր առաքելության իրականացումից բացի, իսրայելական բանակաշինության ծրագիրը կողմնակիորեն նպաս­տել է նաեւ ազգային մի քանի այլ խնդիրների լուծմանը, մաս­նավորապես, բազմաթիվ երկրներից ներգաղթած տարալեզու ու տարամշակույթ քաղաքացիների խայտաբղետ զանգվածից ընդ­հա­նուր լեզվով ու մշակույթով միասնացած ժամանակակից ազ­գի ձեւավորման, գիտության եւ տեխնիկական մտքի սրընթաց զար­գացման, ինչպես նաեւ ռազմա-արդյունաբերական համալի­րում ներդրվող նոր տեխնոլոգիաները տնտեսության զանազան ոլորտներում կիրառելու առումներով։ Իսրայելական զինված ուժե­րի առանձնահատուկ դերի արտահայտությունն է նաեւ այն, որ զինապարտությունը տարածվում է ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց վրա եւ, որ այդ երկրի վերջին վաթսուն տարիների ութ վարչապետերից երեքը (Ռաբին, Շարոն, Բարաք) եղել են գեներալներ, իսկ երկուսը (Բեգին, Շամիր)՝ երկրապահական «Իրգուն» կազմակերպության լեգենդար հրամանատարներ։

Ժամանակի սղությունը թույլ չի տալիս ավելի հիմնավորա­պես լուսաբանել «ազգ-բանակի» ստեղծման պատմական այս նախադեպերը եւ խորանալ դրանցից յուրաքանչյուրի բովանդա­կության առանձնահատկությունների, տնտեսական, ժողովրդա­գրա­կան եւ հասարակական զարգացումների վրա նրանց ունեցած ազդեցության եւ այլ հարցերի մեջ։ Կարծում եմ, սա­կայն, որ այս թռուցիկ ակնարկն անգամ հստակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպիսի դրդապատճառներ ու գոր­ծոններ են ազդել նման գաղափարի հղացման վրա, եւ որքան ռեսուրսներ են պահանջվել դրա իրականացման համար, նկա­տի ունենալով, անշուշտ, թե՛ մարդկային, եւ թե՛ նյութա-տնտե­սական ռեսուրսները։ Դրդապատճառների վերաբերյալ, ինչ որ պետք էր, արդեն ասվեց։ Իսկ ռեսուրսների մասին ավելորդ է խոսել, որովհետեւ քանի խոսքը վերաբերում է հաջողված փոր­ձերին, նշանակում է, դրա համար անհրաժեշտ ռեսուրսները լիուլի բավարարել են։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը Անդրանիկ Քոչարյա՛ն, պատժից չե՛ս խուսափելու. Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը (video) Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) Առը հա ձեր. դուք դեռ չգիտեք ձեզ ինչ է սպասվում իշխանափոխությունից հետո․ Մինասյանը՝ ՔՊ–ին (video) Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները 19-ամյա կարգազանց վարորդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am