Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի մարտին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։

Այդ օրերին վերջինիս հետ հանդիպումից իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել գործարար Ռոման Մուրադյանը, ինչը նշանակում է, որ նա ևս եղել է նախագահի գլխավորած պատվիրակության կազմում։ Ասում են՝ Մուրադյանը բավական մեծ գործարար կապեր ունի Իրաքում, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանում, և նրա դերակատարությունը փոքր չի եղել Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցի կազմակերպման հարցում։

Սակայն այս պատմությունն այսօր գուցե մոռացված լիներ, եթե վերոնշյալ լուսանկարը նորից «չակտիվանար». այս օրերին Նեչիրվան Բարզանիի հետ լուսանկարը համացանցում կրկին «հիթային» է։ Քանի որ նախընտրական փուլ է, և այժմ շատ բան հենց այդ պրիզմայով է դիտարկվում, փորձեցինք հասկանալ՝ Ռոման Մուրադյանը որևէ կերպ ընդգրկվա՞ծ է ընտրական գործընթացում։ Պարզվեց՝ այո։ Նա «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակում է, ընդ որում՝ բավական բարձր հորիզոնականում։

Ուշագրավ է, որ ընդգծված արևմտամետ և հակառուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժի ցուցակում տեղ է գտել գործարար, որը ոչ միայն սերտ կապեր ունի Իրաքյան Քուրդիստանում, այլև հրապարակայնորեն ընդգծում է այդ կապերը՝ Բարզանիի հետ լուսանկարով։ Բանն այն է, որ Նեչիրվան Բարզանին, մեղմ ասած, բացարձակ դեմ չէ Ռուսաստանի հետ կառուցողական և գործնական հարաբերություններին։ Ավելին՝ Մոսկվայի հետ համագործակցությունը դիտարկում է որպես տնտեսական անհրաժեշտություն և լրացուցիչ լծակ՝ Բաղդադի հետ հարաբերություններում։ Այսինքն՝ նա հավասարակշռված քաղաքականության կողմնակից է, որպեսզի Քուրդիստանը զերծ մնա գերտերությունների բախման թատերաբեմ դառնալուց։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

դիտվել է 228 անգամ
Լրահոս
Երեխաների վերաբերյալ տեղեկություն հրապարակելիս առաջնորդվեք առավելագույն զգուշությամբ․ կոչ Պուտինը բաց կապով չի խոսում, մուլտիմիլիոնատերն էլ ФСБ աշխատակից չի լինում, Նիկոլ (video) Նիկոլ Փաշինյան, գործակալ ես փնտրում, հայելու մեջ նայիր. Աննա Գրիգորյան (video) Փաշինյանը հիմա էլ իր կողմից Արցախի հանձնումը գցում է ԵԱՀԿ միջնորդների գրպանը․ Էդուարդ Շարմազանով ԱՄԷ-ն պահանջել է, որ Իրաքը դադարեցնի իր տարածքից հարձակումները 24 ժամվա ընթացքում 26 նավ է անցել Հորմուզի նեղուցով Ձեզ չթվա՛՝ հենց այնպես եմ այս սարսափելի փաստերը ձեզ ներկայացնում․ Սամվել Կարապետյանը մանրամասնում է (video) Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ․ որ փողոցներն են փակ լինելու Իրանն «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով երկու անձի մահապատժի է ենթարկել «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկայացրել Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիան». կատարել են Արամ Ա-ն և սրբազան հայրերը Դավիթաշենում ժամերի ընթացքում գողը կամ գողերը նույն թաղամասում թալանել են 12 ավտոմեքենաներ «Հիմա ուշադիր լսի՛ր, այ սոված թալանչի, էլ չես կարողանալու թռնես»․ Սարգսյանի կոշտ խոսքը(video) Նիկոլը մինչև վերջ կզել է Ալիևի առաջ․ մենք առանց պատերազմ հետ ենք բերելու այդ հողերը․ Քոչարյան (video) Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը Իրանը չի հանդուրժելու․ այդ սահմանը հանձնելուց հետո մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Այն, ինչ հիմա անում են արցախցիների դեմ, անելու են նաև մյուսների դեմ․ Զաքարյան Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 «Mercedes Sprinter»-ը. վարորդներից մեկը մահացել է Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է բիզնես խլելու ճանապարհով Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ» Հունիսի 7-ով ընտրական գործընթացները չեն ավարտվելու. «Հրապարակ» Մերժվածության համը. «Փաստ» Ռուսաստանում լուրջ են տրամադրված Հայաստանից ստացվող տեղեկություններին. «Հրապարակ» Արթուր Օսիպյանը կալանավորվեց․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am