Նկատվում է սառը օդի լճացման միտում, որը շատ վատ է. Գագիկ Սուրենյան
«Արարատյան դաշտում նկատվում է սառը օդի լճացման միտում, որը շատ վատ է»,- այս մասին ֆեյսբուքում տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ըստ նրա` անցած գիշեր օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է -31,Տաշիրում -23, Գյումրիյում -22, Հրազդանում -20, Երևանում -16: Նշենք, որ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-19-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
