Իշխանությունը ապահովագրվում է վտանգներից

Իշխանությունը որեւէ կերպ չի ընկրկում իր համար վտանգավոր ու սկզբունքային հարցերում։ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծում պահպանվել են բոլոր դրույթները, որոնք իշխանությանն ապահովագրելու են տարբեր ֆորս-մաժորներից։ Թեպետ հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում եղել են տարբեր առաջարկներ, որոնք քննարկվել են, արդյունքում նախագիծը լրամշակվել է, փոփոխվել, սակայն արդյունքում պարզվեց, որ չեն վերանայավել խնդրահարույց դրույթները։ Հատկապես, ամենախնդրահարույցը ըստ որի՝ գործուղման մեջ գտնվող պատգամավորն իրավունք կունենա մասնակցել քվեարկություններին։ Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն հաջորդ խորհրդարանում ապահովագրված է լինելու տարատեսակ ռիսկերից ու իր համար կարեւոր նախագծերի տապալումից։ Փոփոխված տարբերակում պատգամավորների ելույթները չեն սահմանափակվելու մինչև 5 րոպեով, բոլորի համար սահմանվել է մինչև 10 րոպե: Խմբակցություններին տրվել են երկու լրացուցիչ լիազորություն՝ խորհրդարանական լսումների կազմակերպում, արտահերթ նախագծեր շրջանառության մեջ դնելու ու արտահերթ քննարկելու իրավունք: Սակայն երկրորդ ընթերցմամբ չի փոխվել քննադատությունների արժանացած դրույթն, ըստ որի՝ գործուղման մեջ գտնվող պատգամավորն իրավունք կունենա մասնակցել քվեարկություններին: «Եթե պատգամավորը մշտական հանձնաժողովներում մասնակցել է քննարկումներին, ապա իրավունք պետք է ունենա նաև իր դիրքորոշումը հայտնելու: Սա ոչ թե քվորում ապահովելու խնդիրն է լուծում, այլ պատգամավորն իր վերաբերմունքն է հայտնում օրինագծի վերաբերյալ: Պատգամավորը փակ ծրարով հանձնում է քարտուղարություն իր կողմ, դեմ կամ ձեռնպահ լինելը, և հարցի քննարկման ժամանակ բացվում է ծրարը և նրա ձայնը գումարվում ընդհանուր թվին»,- ներկայացրեց Սահակյանը: Պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում հսկայածավալ աշխատանք է կատարվել, նախագիծը զգալիորեն բարելավել է, բայց կան թերություններ. «Եթե որևէ մեկն ինձ հարցնի, թե այս օրենսգրքի հիմնական բացը, թերացումը որ ինստիտուտին է վերաբերում, միանշանակ կասեմ, որ դա վերաբերում է խորհրդարանական վերահսկողության ամբողջ ինստիտուտին: Նախագծի հեղինակները հսկայածավալ աշխատանք կատարելով հանդերձ, իմ կարծիքով, դեռևս լիարժեքորեն չեն վերծանել, բացել կանոնակարգ օրենքում Սահմանադրության մեջ նախատեսված Ազգային ժողովի վերահսկողական լծակները»,- ասաց նա: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւս կողմ է ԱԺ կանոնակարգում փոփոխություններ անելու օրինագծին: Նա հույս ունի, որ հաջորդ խորհրդարանում կաշխատեն պրոֆեսիոնալները, իսկ «ժամավաճառների» համար ուղղակի տառապանք է լինելու 17-ի նիստերը.« Այսինքն՝ նրանք, ովքեր տարբեր ատրիբուտներից բացի այս ատրիբուտն էլ ունեն, այս անգամ երկար են մտածելու՝ այդ ատրիբուտն իրենց պե՞տք է, թե՝ չէ, թե լրացուցիչ գլխացավանք է դառնալու իրենց համար: Կարևոր է՝ այս օրենքը հնարավորինս տա առավելագույն արդյունք»,- ասաց Զոհրաբյանը: Վերջինս օրինագծի մեջ իր համար կարևոր խնդիր է առանձնացրել, այն է, երբ պատգամավորը, չկիսելով խմբակցության տեսակետը, պետք է վայր դնի մանդատը: «Իհարկե, այս խնդիրը կանոնակարգով չի լուծվելու, բայց միանշանակ համաձայն եմ, որ ժողովուրդն ընտրում է այդ ցուցակում լավագույն դեպքում լիդերին, ով ցուցակը ղեկավարող անձն է լինելու: ԲՀԿ-ի օրինակը բերեմ՝ բոլորիս համար պարզ է, որ 2007, 2012-ին հանրությունը ձայնը տվել է Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ ծրագրին: Եթե մեկը կարող է ասել, որ տվել են հատուկ իրենց համար, որ իրենք եղել են ցուցակում, ես նման գնահատականն ազնիվ չեմ համարի»,- ասաց նա և նշեց, թե համաձայն է՝ պատգամավորն ազատ է քվեարկել ոնց ուզում է, բայց կա խմբակցություն, որտեղ կարող են տեսակետը ներկայացնել, կռվել, քննարկել: Անի Սահակյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am